Հերոս Մենուան նոթատետրի վերջին էջին Հիսուսին էր նկարել և բանաստեղծություն գրել. Կարդացե՛ք նրա հերոսական պատմությունը

2020 թվականի սեպտեմբերի 28-ին Մենուա Հովհաննիսյանը Քեռու ջոկատի կազմում, որպես 3-րդ դասակի հրամանատար մեկնել է Արցախ։ Հոկտեմբերի 2-ին դասակի տղաների հետ իրականացրել է Մատաղիսի զորամասի ապահով նահանջը, որի ընթացքում իր անմիջական մասնակցությամբ անտառներից դուրս են բերվել 80-ից ավել ժամկետային զինվորներ։

menua

Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահի հետ 1 ժամյա քննարկումներից հետո պատասխանատվություն է վերցնում իր վրա՝ իրականացնելու Արեգասար լեռան վրա հարձակումը։ Հոկտեմբերին 5-ին արդեն թշնամու թիկունքում հանդիպելով մոտ 180 հոգանոց թշնամուն՝ կարողացել են ջարդել մոտ 140-150 հոգու։ Մարտի ժամանակ զոհվել է նաև Մենուան։

karin tonoyan

Մենուա Հովհաննիսյանը հայ բանասեր, լրագրող, հաղորդավարուհի Կարին Տոնոյանի որդին է։ Ունի 2 երեխա։ Առաջնեկի անունը Սարդուրի է, իսկ աղջկա անունը՝ Արինա։

Մայրը՝ Կարին Տոնոյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

nkar

«Պատшհաբար Մենուայիս նոթատետրը գտա. ապշեցի, նա բանաստեղծություն երբեք չի գրել, սակայն վերջին էջի վրա Հիսուսին էր նկարել և հակառակ էջին գրել.

Երբ շատ հարցեր դեռ չեն լուծված,
Եվ աշխարհն է ալեկոծված,
Ունենալու Հզոր բանшկ
Կարիք ունի հայը խաչված:
Մենք չունենք աչք օտшր հողի,
Թող աշխարհի մեջ անդոր տիրի,
Բայց ով ձգտի մեր հողերին,
Հայոց բանшկին դեմ կառնի:
Պատրաստ է միշտ մեր բшնակը
Կռվի մեջ շահել հաղթանակը,
Քիչ է թեկուզ մեր քանակը,
Կեցցե հայոց կուռ բшնակը…..
Խաբեցիին, խաբեցին մեզ և մեր բանակին, խաբեցին և տվեցին մեր հողերն էլ, մեր հավատը և պատիվն էլ…»:

2020 թվականի հոկտեմբերի 21-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մենուա Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով՝ շնորհելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը։