Ինչպե՞ս է պատկերված Կիլիկիայի զինանշանը Պորտուգալիայի «Զինանշանների գիրք»-ի մեջ. նայիր այստեղ

Կիլիկիայի հայկական պետությունը, որը գոյություն է ունեցել 1080-1375 թվականներին Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին, բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ։ Մինչև թագավորության հռչակումը 1198թ. այդ պետությունը հայտնի էր որպես Կիլիկիայի իշխանություն։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բացառիկ մանրանկարչություն, որի վրա պատկերված է Կիլիկիայի հայկական թագավորության զինանշանը։

Այս մանրանկարչությունը կարելի է գտնել պորտուգալական «Զինանշանի գրքում» («Livro do Armeiro-Mor», 1509) 19-րդ էջում: Մանրանկարչության ներքևում գտնվում է «Հայաստանի Թագավորություն» («Rei d Ermenia») գրությունը։ .

«Զինանշանի Գիրք»-ում, որը համարվում է XVI դարի առաջին կեսի հերալդիկայի հանրագիտարան, ընդգրկված են Եվրոպայի պետությունների և նրանց հարևան իշխանությունների զինանշանները:

Միջնադարյան մանրանկարչության այս գլուխգործոցը, որը բաղկացած է 161 էջից, պահվում է Լիսաբոնի Պորտուգալիայի ազգային արխիվում։

Բագրատունիների Անի թագավորության անկումից հետո Կիլիկիան վճռորոշ դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ, առաջին հերթին՝ պետականության պահպանման գործում։

Իր քաղաքական համակարգի և տնտեսական զարգացման ու մշակույթի կողմնորոշման շնորհիվ Կիլիկիան Եվրոպայի անբաժանելի մասն էր։ Կիլիկիան, որը հավասարապես դիտարկում էին եվրոպական պատկառելի պետություններում, իր քաղաքական համակարգը կառուցել է եվրոպական մոդելների հիման վրա։