Ի՞նչ էր ասում Նժդեհը Սյունիքի մասին և ինչքա՞ն գլխագին էր թշնամին նշանակել նրա համար

Գարեգին Նժդեհն ասել է .

«Այս լեռների վրա կռիվներ են տեղի ունեցել մեզնից առաջ, տեղի պիտի ունենան և մեզնից հետո: Ասացե՛ք , ի՞նչ անուն կտայիք Դավիթ Բեկին , եթե մարդկային այս կամ այն տկшրnւթյnւնից մղված՝ նա Սյունյաց աշխարհը հանձնած լիներ թուրք ու թաթար հnրդшներին: Մեզնից առաջ այս լեռների վրա կռվող հայը խորապես գիտակցել է , թե Սյունիքը հանձնել թշնшմnւն՝ կնշանակի հայ երկրի բանալիները և հայ ժողովրդի բախտն ընդմիշտ հանձնել իր իսլամ հարևաններին»:

Նժդեհը` Գարեգին Տեր-Հարությունյանը, հայ ազատագրական պայքարի հսկաներից է: Նա մի ողջ փիլիսոփական դպրոցի հիմնադիր էր և մի քանի սերունդների կրթող: Նժդեհը կարողանում էր վճռական պահին ստանձնել պատասխանատվությունն ու ճիշտ որոշումներ ընդունել:

1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվnրները ուխտ են արել Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։

Թշնամին անգամ 3 միլիոն ռուբլի գլխագին էր նշանակել Նժդեհի համար:

Նժդեհը չհանձնվեց, չընկճվեց և կենաց ու մահու կռիվ մղեց թշնամու դեմ մինչև վերջ, մինչև հաղթանակ: Բնակչությունն ամեն կերպ աջակցում էր հերոսին: Հպարտ ու խրոխտ սյունեցին գիտակցում էր ռուս-ադրբեջանական լծի ծանր հետևանքներն ու ոչինչ չէր խնայում` զոհաբերելով ամեն ինչ:

Նժդեհը մի բուռ քաջերով ոչ միայն դիմագրավեց հազարավոր զինվորների գրոհին, այլև հակահարված հասցրեց նրանց և ջախջախեց վերջնականապես։ Եվ անձնվեր հայորդու ջանքերով Զանգեզուրը  մնաց իր տեղում անսասան ու անխրոխտ։

Այս օրերին, երբ հայն իր տեսակը պահելու կռիվ է տալիս, մեր ականջներին պիտի հնչի հայ պետական և ռազմական գործիչ, ու քաջարի մարտիկ Գարեգին Նժդեհի անմահ խոսքերը:

 «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»:

 «Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում»։

«Աշխատիր առյուծի հետք թողնել ցեղիդ պատմության մեջ և բնավ մի մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է ապականություն փռել թողածդ հետքի վրա»։

«Չի կարելի լինել միաժամանակ վատ մարդ ու լավ հայ, հնարավոր չէ լինել անկատար մարդ, բայց կատարյալ հայ»: