Փայփայեք մեր մշակույթը. ամերիկահայ երիտասարդի պատմությունը

Այս պատմությունն ինձ պատմել է իմ ամերիկահայ ծանոթը, երբ առաջին անգամ Հայաստան էր եկել: Նրա հայերենը այդ ժամանակ վատ էր, բայց նա ամեն ինչ անում էր, որ ավելի շատ սովորեր այն: Նրա անունը Րաֆֆի էր:

Րաֆֆին ինձ պատմեց, որ նախկինում ինքը կտրված էր իր հայկական արմատներից և գրեթե հայ ընկերեր չուներ Միացյալ Նահանգներում: Նրա մայրը փորձում նրա ուշադրությունը սևեռել հայկական կենղացի և մշակույթի վրա, սակայն ոչինչ չէր ստացվում: Րաֆֆին իսկական ամերիկացի էր:

Մի օր՝ Սուրբ Զատկի օրը, Րաֆֆիի մայրը գեղեցիկ տոնական սեղան էր պատրաստել հայկական ուտեստներով՝ ներկած հավկիթ, չամիչով և բրնձով փլավ. Եփած ձուկ, որպեսզի Րաֆֆիի ընկերներն այնտեղ նշեին տոնը: Սակայն Րաֆֆին կոպտել էր մորը՝ ասելով, որ ավելի լավ էր պիցցա լիներ սեղանին, այլ ոչ այն կերակուրները, որ իր ընկերները չէին հասկանա: Նա նաև ասել էր մորը, որ ընկերների մոտ չփորձի ինչ-որ մեկի հետ հայերեն խոսել:

Այդ օրը եկել էր Րաֆֆիի ընկերը, որը նույնպես հայ էր: Րաֆֆին մտածում էր, որ անհարմար կզգար իրեն, եթե մայրը փորձեր սեղանին դնել հայկական ուտեստներ ու խոսեր հայերեն, սակայն այդ տղան զարմացրել էր բոլորին: Տեսնելով այդ գեղեցիկ սեղանը՝ նա խոստովանել էր, որ չնկայած որ ունի հայկական արմատներ, երբեք չի սովորել հայերեն խոսել ու չի կերել հայկական սնունդ տանը, քանի որ իր մայրը մահացել էր շատ վաղուց, իսկ հայրը միշտ գործուղումների էր: Այդ պատճառով նա բաց էր թողել հայկական մշակույթը մոտիկից ճանաչելու իր հնարավորությունը: Նա խնդրեց մորս թույլ տալ իրեն երբեմն գալ մեր տուն՝ հայկական կերակուրներ ուտելու և հայերեն լսելու:

Այդ օրը շրջադարձային էր եղել Րաֆֆիի կյանքում: Նա որոշել էր անձամբ գալ Հայաստան և Հայաստանում սովորել հայերենն ու մեր մեր մշակույթը, պատմությունն ու կենցաղը:

Փայփայեք մեր մշակույթը, քանզի շատ-շատերն այն մոտիկից զգալու հնարավորություն չունեն և կուզեին լինել հենց ձեր փոխարեն: