Սիսիանում հայտնաբերվել է մ.թ.ա 2-րդ դարի արծաթե ՄԵԴԱԼԻՈՆ. լուսանկար

Մ.թ.ա 2-րդ դարի արծաթե մեդալիոն է հայտնաբերվել Սյունիքի մարզի Սիսիանում իրականացված պեղումների ժամանակ:

Մեդալիոնի վրա պատկերված է արծիվը, որը ոտքերի տակ է սեղմում ինչ-որ վայրի կատվի, ամենայն հավանականությամբ, ընձառյուծի:

«Ոսկե արծվի» խորհրդանիշը կարևոր էր Հայկական լեռնաշխարհի նախապատմական մոտիվներով, այն նաև հայկական բազմաթիվ հնագույն հարստությունների խորհրդանիշն էր։

Օրինակ հենց Ոոսկե արծիվը Արտաշեսյանների տոհմի խորհրդանիշն է եղել։

Արծաթե մեդալիոն

Հայտնաբերվել է նաև Վանի թագավորության ժամանակաշրջանի հայկական մեդալիոն՝ մոտ Ք.ա VIII-VII դդ.:

Այս արծաթե մեդալիոնը, որը մասամբ ծածկված է ոսկով, պատկերում է այն աստվածությունը, որը նստած է գահին:

Իսկ աստվածային պատկերը, կենդանիներե և Աստծուն երկրպագող մարդը ընդհանուր մոտիվներ են, այդ թվում, որ լայնորեն տարածված էին հին Մերձավոր Արևելքում:

Պատկերը կատարվել է զուգահեռ հորիզոնական գծերի զույգերի, Վանի թագավորության (Ուրարտու) և Ասորեստանի մեդալիոններին բնորոշ դեկորատիվ նկարի հարաբերակցությամբ։

Արծաթից, ոսկուց և բրոնզից պատրաստված նման մեդալիոնները համարվում էին վարկանիշի և հեղինակության տարբերանշաններ և հայտնաբերվել են ինչպես Արևելյան Հայաստանում, այնպես էլ Արևմտյան Հայաստանում՝ հնագույն պատմական Հայաստանի տարածք (այժմյան Թուրքիա)։