Հայկական պարի Կոմիտասը, ով ոգեշնչեց Էմինին՝ գրելու «Սասունցիների պարը»

Հայկական ժողովրդական պարերի անվանի վարպետին՝ Վահրամ Արիստակեսյանին ճանաչում են քչերը, մինչդեռ նրա շնորհիվ էր, որ սասունցիների պարը հանրահայտ դարձավ ու գրավեց աշխարհի բեմերը՝ հանրահայտ դառնալով։

Նա ծնվել է 1899 թվականին Արևմտյան Հայաստանում՝ Էրզրումում, ապա 1900-ականների սկզբն, Ցեղասպանությամբ պայմանավորված, ստիպված ըտանիքի հետ լքել է Էրզրումը՝ նախ անցնելով Իրան, ապա Էջմիածին ու Թիֆլիս։ Որպես բուժակ՝ Արիստակեսյանը մեկնում է Էջմիածին, որտեղ պետք է օգներ հայ գաղթականներին, և հենց այնտեղ էլ սպսում է հիշեցնել ու պարեցնել ամենքին հայկական ազգագրական մոռացված պարերը, որ երկրորդ պլան էին մղվել՝ պատուհասած աղետի պատճառով։

Վահրամ Արիստակեսյանը դառնում է Վրաստանի պետական օպերայի արվեստագետ, Թիֆլիսում բացված կովկասյան պարերի արվեստանոցի վարիչը և պարի ուսուցիչը։

1924 թվականին արդեն Երևանում է բացում առաջին պարարվեստի պետական ուսումնարանը։ Նա լինում է Հայաստանի շրջաններում ու կատարում նույն գործը, ինչ Կոմիտասը՝ երգերի դեպքում էր անում։ Նա գրի առավ հայկական ժողովրդական պարերը։

Արիտակեսյանը «Անուշ» անավարտ ֆիլմում կերտել էր Սարոյի կերպարը, եղել «Ալմաստ» օպերայի բալետմայստերը։ Որպես մենապարող եղել է մի շարք միջազգային բեմերում, իսկ նրա գլխավորած խումբը միջազգային մրցույթներում ներկայացրել է հայկական ավանդական պարը։

Առավոտյան նա աշխատում էր որպես բժիշկ, իսկ երեկոյան պարում ու բեմադրում՝ սիրողական ազգային խումբն ի վերջո հասցնելով պրոֆեսիոնալ մակարդակի։ Աշնակ գյուղի խումբն ի վերջո հասնում է մեծ հաջողությունների։ Նրանց մասին իր «Սասունցիների պարը» ամենահայտնի բանաստեղծությունը գրում է տաղանդավոր բանաստեղծ Գևորգ Էմինը։