Այս հայուհին միակ տերմենահարն է Հայաստանում և ողջ կովկասյան տարածաշրջանում. ու՞մ մասին է խոսքը
Խոսքը հայ երաժիշտ, կոմպոզիտոր, տերմենահար Սաթենիկ Հակոբյան- Ուլիխանյանի մասին է:
Ծվել է 1984 թվականի փետրվարի 28-ին Երևանում:
Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, ապա՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Միխայիլ Կոկժաևի դասարան) կոմպոզիտոր մասնագիտությամբ։ Սաթենիկը ստեղծագործում է ակադեմիական երաժշտության ժանրում, նաև գրել է էտյուդներ և մշակել մի շարք հայ միջնադարյան կոմպոզիտորների ստեղծագործություններ տերմենի համար:
Տերմեն նվագել սովորել է ինքնուրույն աշխարհահռչակ տերմենահար Լիդիա Կավինայի օժանդակությամբ։ Բացի տերմենից նվագում է նաև դաշնամուր, երգեհոն և մի քանի այլ հազվագյուտ երաժշտական գործիքներ:
2011-2012 թթ. դասավանդել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանի Հոսեյնի անվան կոնսերվատորիայում:
Մի շարք համերգներով հանդես է եկել Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Հայաստանյան համերգների ժամանակ Սաթենիկին երբեմն իբրև դաշնակահար նվագակցում է նաև նրա դուստրը՝ Վիկտորիա Ուլիխանյանը:
2013–2014 թթ. տերմենի տարածման և տերմենահարության ժողովրդականացման նպատակով կազմակերպել է վարպետության դասընթացներ և մրցույթ հայ ժամանակակից կոմպոզիտորների համար, ինչի արդյունքում ստեղծվել են մի շարք ստեղծագործություններ՝ գրված հատուկ տերմենի համար
Որպես տերմենահար ձայնագրվել է ամուսնու՝ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» և հորդանանյան «Իսկ, եթե» ֆիլմերում:
Մարտին Ուլիխանյանի հետ նախաձեռնել և իբրև վոկալիստ ու հեքիաթասաց ձայնագրվել է նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված գրական-երաժշտական նախագծում: