Հայ լրագրող, ում հրապարակած փաստաթղթերի շնորհիվ ավարտվեց Վիետնամի պատերազմը

Բեն Հայկ Բաղդիկյանը համարվում է մեծ հեղինակություն վայելող ամերիկյան մեդիա քննադատ, պրոֆեսիոնալ լրագրող, մանկավարժ, Բերկլի քաղաքում Կալիֆոռնիայի համալսարանի լրագրության դպրոցի պրոֆեսոր և պատվավոր դեկան, լրագրության ասպարեզում ամենահեղինակավոր Պուլիցերյան և Փիբոդի մրցանակակիր, ամերիկյան հայտնի «Վաշինգտոն փոստ» բյուրոյի նախագահ, ավելի ուշ միևնույն թերթի տեղական նորությունների բաժնի գլխավոր խմբագիր, հետագայում նաև միջազգային թղթակից:

Հայտն լրագրողը ծնվել է 1920թ. Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում և փրկվելով փրկվելով Հայոց Ցեղասպանությունից՝ ընտանիքի հետ հասել ԱՄՆ՝ Մասաչուսեթս նահանգ:       

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվում է նրա լրագրողական կարիերան, և Բենը՝ ծպտյալ բանտարկյալի անվան տակ հասնում է Փենսիլվանիայում, որպեսզի բացահայտի անմարդկային բանտային պայմանները։

Հենց նա է ձեռնարկում  «Վաշինգտոն փոստ»-ում Վիետնամի պատերազմին վերաբերող  «Պենտագոնի փաստաթղթեր» անվամբ սկանդալային հայտնի հրապարակումների շարքի տպագրումը: ԱՄՆ պաշտպանության նախարարության օգտագործման համար նախատեսված այդ գաղտնի փաստաթղթերը փաստում էին, որ Միացյալ Նահանգների այդ ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմը դիտավորյալ է քայլեր ձեռնարկել Վիետնամում պատերազմի էսկալացիայի համար: Այդ փաստաթղթերի հանրայնացումով սկսվեց հակապատերազմական մի մեծ ալիք, որի շնորհիվ էլ 1973թ.-ին ավարտվեց Վիետնամի պատերազմը:

baghdikyan1

Բեն Բաղդիկյանը մահացավ 2016 թվականին՝ մեծ ավանդ թողնելով համաշխարհային լրագրության մեջ ու բարձր պահելով հայերի պատիվն ու անունը։ Նա բացի հեղինակավոր Պուլիցերյան և Փիբոդի մրցանակներից, Բաղդիկյանն արժանացել է նաև «Լրագրության ասպարեզում ամենաճանաչված քննադատ» մրցանակին, ինչպես նաև Ջեյմս Մեդիսոնի անվան մրցանակին: