Գիտեի՞ք, որ Չերչիլի ամենասիրելի խմիչքների պարտադիր ցուցակում էր ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ

Երբ ապանինականներից գիտարշավ կազմակերպեցին Հյուսիսային բևեռում, յուրաքանչյուր պետություն իր հնարավորությունների սահմանում օգնեց նրանց։ Ուկրաինան կարողացավ օգնել ճարպով, բելառուսները` տաք հագուստով, հայերը` կոնյակով։

Ուղարկեցին տակառներով, ինչը վկայում են լուսանկարները։ Բայց խմիչքի 42 աստիճանը չկարողացավ ջերմացնել ավելի ցուրտ տարածքում գտնվողներին, և այդ ժամանակ կուսակցությունը հրամայեց պատրաստել այնպիսի կոնյակ, որը համապատասխանի Հյուսիսային բևեռի պայմաններին։ Խնդիրը կատարվեց, և ծնվեց 50 աստիճան ունեցող «Դվին» կոնյակը։

Հետո արդեն 1945 թվականին, երբ Դվինը հասավ Յալթա, խմիչքի համը տեսավ ամեն ինչի լավագույնը նախընտրող անգլիացի վարչապետը, որը Յալթա էր մեկնել Իոսիֆ Ստալինին ու Ֆրանկլին Ռուզվելտին հանդիպելու համար։ «Դվինն», անկասկած անկրկնելի էր, Չերչիլը գնահատեց այն, որից հետո Ստալինը հանձնարարեց իր անգլիացի դաշնակցին ապահովել հայկական կոնյակով։

Մի օր Չերչիլը նկատում է, որ «Դվինը» կորցրել է իր նախկին համն ու որակը:

Նա իր դժգոհությունն է հայտնում Ստալինին: Պարզվում է, որ վարպետ Մարգար Սեդրակյանը, որը զբաղվում է «Դվինի» խմորմամբ արտաքսվել է Սիբիր: Չերչիլի խնդրանքով նրան վերադարձնում են և վերականգնում կուսակցականությունը: Չերչիլը նորից սկսում է ստանալ իր սիրելի կոնյակը, իսկ Սեդրակյանին արդյունքում շնորհվում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: