«Վտարականների գերեզման»: Ինչու՞ էին հայերը հնում հանգուցյալին փաթաթում գորգի մեջ

Հարգել մահացածների հիշատակը, խստագույնս պահպանել հուղարկավորման ծեսերը, նշել ննջեցյալի քառասունքն ու տարին` հուղարկավորման բոլոր այս ավանդույթները հայերը սրբորեն պահպանել են բազմադարյա պատմության ընթացքում:

Այն, որ մարդը մահամերձ է, նախևառաջ  զգուշացնում են ամենամոտ ազգականներին, հարազատներին և բարեկամներին, որպեսզի նրանք հասցնեն հրաժեշտ տալ հարազատին:

Ի դեպ, որպես կանոն, հասուն տարիքից սկսած, մարդիկ իրենց համար «հուղարկավորման հանդերձանք» էին ձեռք բերում և պահում այլ շորերի հետ, բայց առանձին: Հնում հայերը խիստ հարգում էին հանգուցյալների հիշատակը:

Միայն ամենահարուստ ընտանիքները կարող էին իրենց թույլ տալ հանգուցյալին դագաղի մեջ դնել: Ոմանք էլ մարմինը փաթաթում էին գորգի մեջ կամ դուրս հանում հատուկ պատգարակների վրա դրած:

Թաղումը կատարվում էր միայն տղամարդկանց ներկայությամբ ու մասնակցությամբ: Կանանց արգելվում էր մասնակցել այդ արարողությանը, այդ պատճառով նրանք ուղեկցում էին մարմինը մինչև գերեզմանատան մուտքը: Այդ ավանդույթը մինչ օրս խստիվ պահպանվում է: Վերջիններս գերեզման այցելում էին միայն հաջորդ օրը

Անկախ սոցիալական վիճակից, մինչև մահվան առաջին տարելիցը լրանալը հանգուցյալի ընտանիքի անդամները ջանում էին գերեզմանին տապանաքար տեղադրել: Շիրմաքարին գրում էին ննջեցյալի ծննդյան և մահվան տարեթվերը, անունն ու ազգանունը: Առավել ունևորները խաչքարեր կամ հուշարձաններ էին պատվիրում:

Ի դեպ, եթե մարդը ինքնասպան էր եղել կամ մկրտված չէր մահացել, ապա նրան հուղարկավորում էին ոչ թե ընդհանուր գերեզմանատանը, այլ մյուսներից առանձին՝ հատուկ տարածքում: Մեծամասնությունը խուսափում էր նման մարդկանց շիրիմներին այցի գնել: Ոմանք դրանք համարում էին անիծված շիրիմներ և անվանում «վտարակաների գերեզման»:

Այն ժամանակ սև գույնը խորհրդանշում էր վիշտը, ողբերգությունը, այդ պատճառով ոչ ոք առօրյա կյանքում այդ գույնի հագուստ չէր կրում:

Բայց հետո՝ ժամանակի ընթացքում փոխվեց վերաբերմունքը սև գույնի նկատմամբ և նույնիսկ հայտնի Կոկո Շանելն ասում էր, որ յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է փոքրիկ սև զգեստ լինի: Սակայն նախկինում ջանում էին սև հագուստ չկրել, քանի որ դա սգի նշան էր:

Մինչև կյանքի վերջն, անկախ տարիքից, սգի մեջ էին մնում նրանք, ովքեր զավակ էին կորցրել: Սգի մեջ գտնվող տղամարդիկ մորուք էին պահում, կամ գլխարկը թարս դնում:

Ի դեպ, խորհրդային տարիներին նաև ընդունված էր, որ նախքան սափրվելը, հարազատների նույն խմբով, կնքահոր հետ, լուսանկարվեն: Այն ժամանակ լուսանկարչատները սովորաբար վարսավիրանոցների հետ նույն շենքում էին: Նշենք, որ 1950-70-ականներին ընդունված էր նաև մահացած հարազատի սևակիր փոքր լուսանկարը փակցնել պիջակին՝ հուղարկավորության ժամանակ: