«Հայաստանում հոգիս հանգստանում է». ինչպե՞ս իսպանացի նկարիչ Գոյայի արվեստը փոխեց հայտնի հայուհու կյանքը

Լյուսի Բադալյանը միաժամանակ և՛նկարչուհի է,և՛ դերասանուհի, և՛ երաժիշտ: Ծնվել է Բեյրութում։

Լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքով տեղափոխվել են Մոնրեալ, Կանադա։ Նա հիշում է, որ 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնրեալ (Կանադա): «Հիշում եմ, որ լեզուն չգիտեի, փորձում էի շփվել ֆրանսերեն խոսող այլ երեխաների հետ: Համեմատած պատերազմի մերձակայ կյանքի հետ՝ այս կյանքը հանգիստ էր և շատ տարբեր նրանից։ Մոնրեալում մեծ հայկական համայնք կար, և ես սովորեցի Սուրբ Հակոբ հայկական դպրոցը (այն համարվում էր Քվեբեկի լավագույն դպրոցներից մեկը): Սովորում էինք երեք լեզվով՝ ֆրանսերեն, անգլերեն և հայերեն և ամեն օր հայերենի դասեր ունեինք։

Միաժամանակ ստացել է երաժշտական կրթություն McGill համալսարանի «Շուլիչ երաժշտական դպրոցում»։

 3-րդ կուրսում Լյուսիի ուսուցիչ Վիգեն Թուֆենկջյանը նրան է ներկայացնում իսապանացի նկարիչ Գոյայի արվեստը, ինչը լիովին փոխում է Լյուսիի կյանքը, և նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է արվեստի վրա։

Լյուսիի աշխատանքները ցուցադրվել են Բրանդ Լայբրի Արտ պատկերասրահում, Իկո ցուցասրահում, Կալիֆոռնիայի ժամանակակից արվեստի պատկերասրահում, Սանտա Աննա քոլեջի հիմնական ցուցասրահում, APW պատկերասրահում և այլն։

Իսկ ի՞նչն էր Լյուսիի ստեղծագործության թեման:

Նրա ստեղծագործության թեման իրեն հանդիպած բնույթով բարդ մարդիկ են: Լյուսին տիպային նկարներ է արել Մարիա Սահակյանի «Հեքիաթ» ֆիլմի հերոսների համար։

«Սովորաբար նկարում էի երիտասարդ աղջիկների՝ նորաձև կամ մելամաղձոտ, իսկ ռեժիսոր Մարիա Սահակյանը կապվեց ինձ հետ՝ ասելով, որ ուզում է օգտագործել իմ կերպարներն իր մուլտֆիլմում։ Նա ինձ ազատություն տվեց ընտրելու կերպարները, նրանց դիմահարդարումը, հագուստը և սանրվածքը: Թեև նախկինում երբեք նման բան չէի արել, բայց գիտեի, որ կորցնելու ոչինչ չունեմ, եթե փորձեմ։ Հենց այդ ժամանակ ծանոթացա Լիլիթ Մովսիսյանի հետ։ Երբ ես ապրում էի Նյու Յորքում: Չորս ամիս անց նա ասաց, որ ֆիլմ է նկարում և ինձ դեր առաջարկեց։ Իհարկե, ես դերասանուհի չէի, բայց նա պնդում էր, որ իր ֆիլմում այնպիսի կերպար ունի, որը կատարյալ է ինձ համար։ Այսպիսով, մենք սկսեցինք նկարահանվել:

 Աշխատանքները գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում, Լիբանանում, Նյու Յորքում, Շվեյցարիայում, Վատիկանում Հայաստանի դեսպանատանը, Քոֆի Անանի հիմնադրամի գրասենյակում։

Լյուսին  ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում և Երևանում: