Աշխարհի բարձր ձայնն ապահովող ՀԱՅԵՐԸ. աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկի ՀԱՅ հիմնադիրները

Մոտավորապես 400 տարի առաջ՝ 1623 թվականին, Ավեդիս Զիլջյանը  (Avedis  Zildjian) Ստամբուլում հիմնադրեց ծնծղաների արտադրությամբ զբաղվող իր ընկերությունը։

Այսօր այս տոհմի 14-րդ սերունդն է ղեկավարում ընկերությունը՝ հանձինս Քրեյգի Զիլջյանի և նրա քրոջ՝ Դեբբիի։ Զիլջյանների ընտանեկան բիզնեսը կարողացել է իր երկարակեցությամբ գերազանցել է մի քանի կայսրությունների, հաղթահարել տեղափոխությունը օվկիանոսից այն կողմ, Մեծ Դեպրեսիան և երկու համաշխարհային պատերազմները։
Ու արդյունքում՝ այս ընկերությանն է այսօր պատկանում ծնծղաների համաշխարհային շուկայի 65%-ը

  • Խիստ պահպանվող գաղտնի խառնուրդը

Գոյություն ունի հենց բառի բուն իմաստով գաղտնիք՝ պղնձի, անագի և արծաթի հատուկ խառնուրդը, որն ապահովում է Zildjian ծնծղաների աշխարհահռչակ ձայնը:

Այս մետաղների հարաբերակցությունը Ավեդիս Զիլջյանն իր հետ բերել է Թուրքիայից, և այն փոխանցվել է սերնդեսերունդ։

Նորվելի գործարանում կա մի հատուկ սենյակ, որտեղ մուտք գործելու իրավունք ունեն սահմանափակ թվով մարդիկ։ Խառնուրդը պատրաստվում է այդտեղ՝ ամենավստահելի մարդկանց կողմից, և անգամ ընկերության հետազոտությունների ու զարգացման (R & D) գծով տնօրենը չգիտի՝ ինչ է կատարվում խառնուրդի հետ։

Քրեյգի և Դեբբի քույրերին ընտանիքը այս գաղտնիքը վստահեց, երբ նրանք 30-ն անց էին և արդեն բավականին գործ էին արել ընկերության համար։ Հետևելով ավանդույթին՝ քույրերն այսօր իրենք չեն շտապում խառնուրդի գաղտնիքը վստահել իրենց դուստրերին։

Բացի խառնուրդի գաղտնիքից, գոյություն ունեն նաև այլ հնարքներ ու կանոններ, որոնք, ինչպես նշում են Զիլջյանները, թույլ են տվել իրենց պահպանել բիզնեսը երկար ժամանակ։

Զիլջյան ընտանիքի ցանկացած անդամ, ով մտադիր է աշխատել ընկերությունում, պետք է պարտադիր բարձրագույն կրթություն ունենա, նախընտրելի է՝ բիզնես ուղղվածությամբ։ Սովորելու տարիներին հավակնորդները պետք է նաև պարտադիր պրակտիկա անցնեն՝ ծանոթանալով ընկերության չափանիշներին։

Ոմանք թերահավատությամբ են նայում այս ամենին, սակայն Զիլջյանները հիշեցնում են իրենց ընկերության պատմությունը, որի ընթացքում բազմիցս հարկ է եղել ռիսկի դիմել։ «Մենք ծնծղա ստեղծողներ ենք, մեր անունը հենց դա է նշանակում, և դրանով ամեն ինչ ասված է», – ասում են Զիլջյանները։