Հայ կնոջ դերը ընտանիքում
Հայ ժողովրդի ընտանեկան կյանքը և ընտանեկան դրվածքը ունի ամբողջովին նահապետական բնույթ։ Միայն մի բանում են նրանք խորապես և էականորեն տարբերվում ասիական մնացած ժողովուրդներից․ դա կնոջ դիրքն է, նրա իրավահավասարությունն, արժանապատվությունն ու անհատականությունը։
<<Սասունցի Դավթից>> իսկ երևում է, որ դարերով հայ կինը տղամարդու հետ հավասար իրավունքներ է ունեցել։ Քիչ կարելի է էպոսներ տեսնել, որտեղ կինը տղամարդուն հավասար դեր ունենա և որ էպոսի թեման լինի ոչ թե իշխանության կռիվը, այլ հայրենիքի պաշտպանությունը։

Սկսած չորրորդ դարից` հին հայկական իրավական փաստաթղթերում անընդհատ շեշտվել է կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարությունը: Նման դրույթներ կան և եկեղեցական, և աշխարհիկ փաստաթղթերում (միջին դարերում հայկական իրավունքի հիմքը եկեղեցական կանոններն էին): Կնոջ և տղամարդու իրավահավասարության մասին նշված է Աշտիշատի կանոններում (4-րդ դար), Շահապիվանի կանոններում (5-րդ դար)։
Հին դարերում ունեցել ենք կին թագավորներ՝ Էրատո, Փառանձեմ, Զապել: Հայտնի է նաև, որ հայկական արքունիքներում թագավորներ, ինչպես նաևՀայոց տիկիններ:

Կոստանդնապոլսում հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կանանցից 19-րդ դարի վերջում հատկապես շատ հայտնի էին երկուսը` Սրբուհի Տյուսաբ (Վահանյան) և Զապել Ասատուր: Հենց նրանք էլ կազմեցին «Կանանց իրավունքների հռչակագրի» նախագիծը: Հռչակագրի դրույթները հետևյալն էին.
- հավասար իրավունքներ տղամարդկանց և կանանց համար,
- բարձրագույն կրթություն ստանալու իրավունք` որպես երեխայի դաստիարակության բարելավման միջոց,
- համայնքի գործունեության մեջ կանանց հավասար մասնակցության իրավունք,
- օժիտի սովորույթի վերացում։
ԵՎ վերջում մնում է հավելել հետևյալը․ «Եթե Կինը լինի իր ճիշտ դիրքում, նա երբեք չի կորցնի իր հմայքն ու կշիռը ո՛չ իր ընտանիքում, ո՛չ էլ իր շրջապատում»: