Մերուժանը 44-օրյա պատերազմին վիրավորում էր ստացել, լսողության հետ խնդիրներ ուներ. սակայն այս անգամ հերոսի ճակատագիրը այլ կերպ դասավորվեց

Արևելյան սահմանագոտում նոյեմբերի 16-ին մարտական գործողությունների ընթացքում զոhված 30-ամյա պայմանագրային զինծառայող Մերուժան Հարությունյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։

Նա պատերազմի ընթացքում վիրավորում էր ստացել, սակայն շարունակել էր կռվել մինչև պատերազմի ավարտը։

meruzhan

«Կողքին արկ էր պայթել ու վնասել ականջը։ Լսողության հետ խնդիրներ էին առաջացել»,- պատմել է Մերուժան Հարությունյանի բարեկամուհին։

Մերուժանը ծնունդով Գյումրիից էր։ Նա և իր եղբայրը պայմանագրային զինծառայողներ էին, բնակվում էին Երևանում։ Մերուժանը պայմանագրային զինծառայող էր դարձել մոտ չորս տարի առաջ, եղբայրը՝ ավելի ուշ։

heros

«Վերջին շրջանում հիմնականում Գորիսում և Սիսիանում էին ծառայությունն անցկացնում։ Դեպքի օրը եղբոր հետ ծառայողական մեքենայով գնացել էին դիրքեր, եղբայրը մնացել է ներքևում, իսկ Մերուժանը բարձրացել է դիրքեր»,- պատմեց Մերուժանի բարեկամուհին։

paymanagrayin
{«source»:»other»,»uid»:»B5DC2778-B946-448E-96B9-85EE4419A345_1637138832149″,»origin»:»free_style»,»is_remix»:false,»used_premium_tools»:false,»used_sources»:»{\»sources\»:[],\»version\»:1}»,»premium_sources»:[],»fte_sources»:[]}

Մերուժանն ամուսնացած էր։ Ուներ երկու երեխա՝ 12 տարեկան դուստր և 2 տարեկան որդի։