Թուրքիայի առաջին կին օդաչուն հա՞յ էր

Շատերին է հայտնի, որ Թուրքիայի առաջին կին օդաչուն Սաբիհա Գյոկչենն էր, ով առաջին անգամ ինքնաթիռով օդ է բարձրացել 23 տարեկան հասակում: Նա շնվել է 1913 թ. մահացել 2001 թ.: Սաբիհան եղել է Աթաթուրքի որդեգրած 8 երեխաներից մեկը:

Համաձայն թուրքական աղբյուրների, Գյոկչենի ծնողները եղել են բնիկ բոսնիացիներ, սակայն շուտ են մահացել: Իսկ ըստ Հռիփսիմե Սեբիլջյանի՝ որը Գազիանթեպի նախկին բնակչուհի էր, Սաբիհան եղել է իր ազգականը, այսինքն՝ հայ:

Սաբիհան Աթաթուրքի հետ ծանոթացել է, երբ ընդամենը 12 տարեկան էր: Աթաթուրքը՝ ծանոթանալով աղջկա դառն անցյալին, որոշել է որդեգրել նրան:

Սաբիհայի անունով է կոչվում Ստամբուլի երկրորդ ամենամեծ օդանավակայանը: