Թուրքիայի այս եկեղեցում մեկ հայ է աղոթում

1650 թվականին կառուցված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին է, որգտնվում է Թուրքիայում՝ Մարդինի նահանգի Դերիքի շրջանում։ Եկեղեցին այժմ ունի ընդամենը մեկ այցելու, մեկ աղոթող, ով Զեքերիյա Սաբունջին է՝ շրջանում մնացած վերջին հայերի սերունդներից այս տղամարդը։

Եկեղեցին խնամում եմ տեղի բնակիչ մուսուլման կանայք։ Հարևանությամբ ապրող քրդերն էլ լավ են հիշում եկեղեցու համայնքի նախկին  ակտիվությունը, սակայն անգամ նրանք են նշում, որ այժմ բոլոր հայերը հեռացել են։

Տարիներ առաջ Դերիքի շրջանում 7 եկեղեցի կար, իսկ այժմ միայն այս մկեն է մնացել։ Մյուսները ավերվել են, դարձել տուն, բանտ, մզկիթ, պահեստ, դպրոց։ Դրանց տեղերը հայտնի են, բայց եկեղեցիները չկան։  

Սուրբ Գևորգ եկեղեցին, ինչպես հիշում է եկեղեցու միակ այցելուն, վաճառվել է հայկական համայնքին, նախկինում եղել է պետականացված։