Թուրքիայի նախագահին դահլիճից դուրս հանած հայ լրագրողը․ ճանաչենք Դեյվիդ Իգնատիուսին
Դեյվիդ Իգնատիուսը ծնվել է Մասաչուսեթսում 1950 թվականին՝ Խարբերդից տեղահանված ընտանիքում։ Դեյվիդը 1973 թվականին դարձել Հարվարդի համալսարանի շրջանավարտ, ապա շարունակել է ուսումը Քեմբրիջի համալսարանում և ստացել տնտեսագետի վկայական։

Դեյվիդը աշխատելով «Washington Monthly» պարբերականում, այնուհետև՝ «Wall Street Journal»-ում, որտեղ եղել է Մերձավոր Արևելքի հարցերով թղթակից՝ ձեռք է բերում իր լրագրողական կարիերան։ Իսկ արդեն 1986 թվականից մինչ օրս նա աշխատում է «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում և հոդվածներ է հրապարակում «The New York Times Magazine», «The Atlantic Monthly», «Foreign Affairs» և «The New Republic» պարբերականներում։
Իգնատիուսը հեղինակել է մի շարք գրքեր, որոնցից են ՝The Director-ը, The Sun King-ը, Body of Lies-ը և այլն։

2009 թվականին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումին Դեյվիդ Իգնատիուսը եղել է Շիմոն Պերեսի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանավեճի մոդերատորը։ Խոսքի ժամանակ ընդհատում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նշելով, որ պետք է հետևել կանոնակարգին։ Էրդողանը բողոքում է, որ Շիմոն Պերեսին ավելի շատ ժամանակ էր տրվել, քան իրեն և խնդրում է Դեյվիդ Իգնատիուսին թույլատրել իրեն մի անգամ էլ ելույթ ունենա։ Բայց Դեյվիդը ասում ,- «Ես շատ եմ ցավում, որ մարդիկ ծափահարում են ձեր խոսքերի համար։ Չէ որ Գազայում շատ մարդիկ են մահացել։ Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ և մարդասիրական չէ» ։ Եվ շարունակում է՝ ասելով , որ ժամանակը սուղ է և չենք կարող նորից քննարկենք,և մարդիկ պետք է ճաշեն։

Այս խոսքերից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը վեր է կենում տեղից և ասում,- «Շատ շնորհակալություն։ Շնորհակալութուն, Շատ շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ այս ամենից հետո կվերադառնամ Դավոս» ու հեռանում է դահլիճից։