Հերոս հայն, ով Հիտլերին թույլ չտվեց փախչել շրջափակված Բեռլինից

Ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության հաղթանակի մեջ մեծագույն ներդրում ունեն նաև հայերը։ Այդ հայերից է նաև Վազգեն Օգանեսովը՝ ծնված 1920 թվականին, Արթիկում։ 1941 թվականի դեկտեմբերից Օգանեսովն արդեն կռվում էր պատերազմի ճակատներից մեկում՝ ծառայելով օդային գնդում՝ համարվելով օդային բանակի լավագույն հետախույզը։ Նա կատարել է 324 օդային թռիչք՝ խոցելով 23 ինքնաթիռ։

Իր վերջին թռիչը ճակատագրական էր թե՛ իր, թե՛ Հիտլերի համար։ Պետք էր կանխել Հիտլերին տեղափոխող ինքնաթիռի թռիչքը Գերմանիայից։ Օգանեսովը գտավ Գերմանացիների գաղտնի օդանավակայանը իր խմբի հետ խոցեց այն՝ վնասելով թե՛ քողարկված երկու ինքնաթիռները, որոնցով պետք է տեղափոխվեր Հիտլերը, թե՛ թռիչքուղին։

Երբ զեկուցեց այն մասին, որ «առաջադրանքը կատարված է, թիրախը ոչինչացված», հանկարծ մի պայթյունի ձայն լսվեց։ Թշնամին վնասել էր Օգանեսովի ինքնաթիռը, օդաչուն վիրավորվել էր։

Անգամ վիրավոր վիճակում Օգանեսովը չկորցրեց հավասարակշռությունն, ու ինքնաթիռն ապահով վայրէջք կատարեց։

1956 թվականին գնդապետ Օգանեսովը թոշակի անցավ։ Մահացավ 1993 թվականին։ Ցուցաբերած արիության համար՝ նրան շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում, ստացել մի շարք մեդալներ ու շքանշաններ։