Բացահայտենք ՀԱՅԱՍՏԱՆԻ չքնաղ բնությունը. Կակաչ և Գոշի լճեր

Եղնասար

Եղնասարը գտնվում է Արեգունու լեռներում՝ Ծովագյուղից 3 կմ հյուսիս։ Բարձրությունը 2599 մետր է։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Սևանա լիճը։ Եղնասարի հարավարևելյան լանջին է գտնվում Կակաչ լիճը։

eghnasar
Եղնասար

Կակաչ լիճ

Կակաչ լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռնահամակարգում, Ծովագյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 2300 մ, մակերեսը` 1 հա: Լիճն անվանում են նաև Ծովագյուղի լիճ։

kakach
Կակաչ լիճ

Գեղատափ

Անցնելով Կակաչ լճակը ճանապարհը շարունակվում է Արեգունի լեռներով դեպի Գեղատափ: Գեղատափից ճանապարհը շարունակվում է դեպի Գոշի լիճ:

geghatap
Գեղատափ

Գոշի լիճ

Գոշի լիճը գտնվում է Գոշ գյուղից 2,2 կմ դեպի հարավ-արևելք: Առաջացել է սողանքապատվարային պրոցեսների հետևանքով: Առավելագույն խորությունը 8 մ է:

goshi lich
Գոշի լիճ
tavush
Գոշի լիճ