Դա Վինչիի հայկական գույնը

Բազում են փաստարկները, որոնք փաստում են, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում։ Նա ունի անգամ «Հայկական նամակներ» կոչվող մի հատված, որը տեղ է գտել նրա ձեռագրերում և հետազոտողներին առիթ տվել մտածել, որ Դա Վինչին Հայաստանի մասին է խոսում իր այդ հատվածում։

Սակայն կա մի ավելի հետաքրքիր փաստ։ Լեոնարդոն նկարչական գույների մասին խոսելիս գործածում է մի տերմին՝ «տերրա Արմենա», որը նոր գույն է՝ նախկինում երբևէ չլսված։ Այդ գույնը մութ դեղնավունն է կամ բաց շագանակագույնը, որ ուրիշները նախկինում երբեք չեն գործածել:

Հետազոտողները ենթադրում են, որ  այդ գույնը հայկական հողի գույնն է. Իսկ այդ հողը Լեոնարդոն ինքն էր Հայաստանից բերել՝ իր կատարած ճամփորդության ընթացքում:

Հնարավո՞ր է սա, թե՞ ոչ։ Հայերը հաստատում են, իսկ եվրոպացիները հերքում։ Գուցե պատճառն այն է, որ չեն ցանկանում հաստատել Դա Վինչիի ազդեցությունը հայկական մշակույթի վրա։