Եվս մի տաղանդավոր հայ, որ ապրում և ստեղծագործում է Եվրոպայում

Արա Մալիքյանը հայտնի լիբանանահայ ջութակահար է, որ այժմ բնակվում է Մադրիդում:

Ծնվել է 1968 թվականին հայկական ընտանիքում։ Հայրը ջութակ նվագել է սովորեցրել դեռ վաղ հասակից։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ նրանք ստիպված էին երկար ժամանակ ապրել ապաստարաններում, չխանգարեցին նրան սովորել և իր տաղանդը ի ցույց դնել։ Իր առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկան հասակում, իսկ 14 տարեկանում դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ ստացավ, որպեսզի սովորի Հանովերի երաժշտության բարձր դպրոցում ։ 15 տարեկանում նա ամենաերիտասարդ ուսանողն էր, որն ընդունվել էր այս հաստատություն։

 Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում, այդ թվում առաջին մրցանակ Ֆելիքս Մենդելսոնի (Բեռլին, 1987 թվական) Պաբլո Սարասատեի (Պամպլոնա,​​1995 թվական)։ Մրցանակներ է ստացել նաև Նիկոլո Պագանինիի, Չինո Ֆրանչեսկատիի, Ռոդոլֆո Լիպեզեր, ինչպես նաև Բելգրադի, Լե Մանի, Նյու Յորքի և Ճապոնիայի միջազգային երաժշտական ​​մրցույթներում։ 1993 թվականին Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից մրցանակ է ստացել նվիրվածության և լավագույն գեղարվեստական ​​կատարման համար։

Ուսանել է Հաննովերում և Լոնդոնում ։ Թողարկել է տասնյակ ձայնապնակներ։