Քսան տարի ադրբեջանական գերության մեջ անվժցկացրած հայի պատմությունը․ ո՞վ կարողացավ նրան վերադարձնել հայրենիք

Ինչպես այս պատերազմի ժամանակ, այնպես էլ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք չկարողացանք խուսափել գերիներից։ Ադրբեջանը դարձյալ հերքում էր, որ մեր տղաներին գերի է վերցրել, բայց կային անհերքելի փաստեր, որնք ժխտել հնարավոր չէր։ Սամվելը մարտերի ժամանկ էր հայտնվել թշնամու թիրախում. ընկերներից չորսը զոհվել էին, միայն ինքն էր կարողացել ողջ մնալ, բայց չէր հասցրել դուրս գալ դիրքից։ Թշնամին ներխուժել էր դիրք ու նրան գերեվարել։

geri

Ընկերները բոլորը վստահ էին, որ գալու  է ժամանակ, որ կարողանալու են ապացուցել, որ Սամը ողջ է ու գերեվարված։ Ծնողներին այս լուրը ասելը ամենից դժվարն էր, տղաներից մեկը անգամ որոշել էր թաքցնել ու ասել զոհվել է, բայց չասել այդ ահավոր ճշմարտությունը։ Սամի մայրը ամեն օր զանգում էր նրա մարտական ընկերներին ու փորձում մի տեղեկություն ստանալ իր զավակից։

Ցավոք քսան տարի նրանից ոչինչ չկարողացան տեղեկանալ։ Բացառությամբ մի դեպքի, որը ճակատագրական եղավ նրա համար։ Վեհափառը դիմեց Ռուսիո պատրիարքին խնդրելով` օգտագործի իր բոլոր կապերը, Սամին Հայաստան վերադարձնելու համար։ Մի քանի անհաջող փորձից հետո, վերջապես ստացվեց Սամին Հայաստան բերելու բաղձալի երազանքը։