Ո՞վ էր այն ՀԱՅ նկարիչը, ով կտակեց իր բոլոր կտավները ԱՂԲԱՆՈՑԻՆ. և ինչու՞ նա հայտնի դարձավ միայն մահից հետո

1914 թվականի, մարտի 28-ին ծնվել է  հայկական ծագմամբ, ամերիկացի նկարիչ Արթուր Փինաջյանը, որի կյանքը, մահն ու մահվանը հաջորդած իրադարձությունները կարող են դառնալ հետաքրքիր ու դիտարաժան ֆիլմի սցենար։ Սա  պատմություն է մի նկարչի մասին, որն իր նկարները կտակել էր աղբանոցին, սակայն ճակատագրի բերումով դրանք փրկվեցին և հնարավորություն տվեցին նկարչին հայտնի դառնալ։ Ավաղ, հետմահու։

Արթուր Փինաջյան - Նա հայտնի դարձավ մահից հետո միայն

Ո՞վ է Արթուր Փինաջյանը

Արթուր Փինաջյանը ծնվել է 1914 թվականին, Նյու Ջերսիում` Հայոց Ցեղասպանության ժամանակ մազապուրծ եղած և Նյու-Յորքում  բնակություն հաստատած դիարբեքիրցի հայերի ընտանիքում։ Նրա հայկական անունը Աշոտ էր, ընկերները նրան գիտեին որպես «Արչի»:  Փինաջյանը պատանեկության տարիներին աշխատել է գորգերի խանութում, իսկ 1930-ական թվականներից սկսել է զբաղվել ստեղծագործական աշխատանքով` ստեղծելով հրաշալի կոմիքսներ: Նրա աշխատանքների մեծ մասը տպագրվել է «New York Daily News»-ում։

pinajian crack 14 - Նա հայտնի դարձավ մահից հետո միայն

Արթուր Փինանջյանը մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին և արիության համար արժանացել  «Բրոնզե աստղի»։ 1948 թվականին Փինաջյանը թեթև հոգեկան խանգարում է ունեցել, որից հետո գրել է մի մանիֆեստ այն մասին, թե ինչ է նշանակում լինել մեծ նկարիչ։  Փինաջյանը եւ նրա քույրը Նյու Ջերսիից տեղափոխվել են Նյու Յորք նահանգի հյուսիս` Վուդսթոք։
Վուդսթոքում եւ ապա Բելփորթում Փինաջյանը գրեթե մեկուսացած է ապրել, նա մինչ մահը անընդհատ նկարել է։

  • Մահից հետո

Արթուր Փինաջյանը մահացել է 1999 թվականին` 85 տարեկանում։ Մահից առաջ նա քրոջը խնդրել է ոչնչացնել իր բոլոր աշխատանքները։ Քույրը, որ եղբոր արվեստի մեծ երկրպագուն էր, բնականաբար, չի կատարել նրա խնդրանքը։ 2005  թվականին, երբ մահացել է Փինաջյանի քույրը, բարեկամները նրանց առանձնատունը վաճառքի են հանել: Ձեղնահարկում, ավտոտնակում գտնվող բոլոր նկարները դարձել են նոր տիրոջ՝ Թոմաս Շուլցի սեփականությունը:

Տների առքուվաճառքով զբաղվող Շուլցը պատմել է, որ երկու սենյականոց քոթեջի վաճառքի մասին հայտարարությունը տեսնելով որոշել է գնել այն, ապա փոքր վերանորոգումից հետո շահեկան գնով վերավաճառել։ Նրան ասել , որ տան  սեփականատերը՝ Արմին Փինաջյան անունով մի կին էր, որը մահացել է։

418EE690 84F5 4040 8717 C9762B12057F w1080 h608 s 960x540 - Նա հայտնի դարձավ մահից հետո միայն

Շուլցը պատմել է, թե կնոջ ազգականները ներողություն էին խնդրում տան ներսում տիրող թափթփվածությունից՝ հազարավոր կտավներ, որոշները՝ բորբոսով պատված, խցկված էին ձեղնահարկում, կույտով դիզված էին ավտոտնակում։ Դրսում պատրաստ դրանց էր սպասում մեծ աղբարկղը, որը ազգականները վարձել էին` ավելի քան 6000 կտավները, գծանկարներն ու ձեռագրերը դեն նետելու համար։ Շուլցը շուրջ 300 հազար դոլար է վճարոել տան եւ 2500 դոլար՝ բոլոր ստեղծագործությունների համար։

շոլց - Նա հայտնի դարձավ մահից հետո միայն
  • Ուշացած հռչակը

Բարեբախտաբար Արթուր Փինաջյանի աշխատանքները ճիշտ ձեռքերում են հայտնվում։ Շուլցը ճանաչում էր ամերիկյան ժամանակակից արվեստի տեսաբաններից Ուիլյամ Ինն Հոմերին, որին էլ պատմում է նկարների մասին։ Հոմերն էլ նկարները ցույց է տալիս է ամերիկացի արվեստաբան եւ նկարների գնահատող Փիթեր Հասթինգս Ֆոլքին։

Orange - Նա հայտնի դարձավ մահից հետո միայն

Ֆոլքն այժմ Փինաջյանի ժառանգության ցուցահանդեսների տնօրենն է եւ գլխավոր կուրատորը, նաեւ նկարչի մասին առաջին մենագրության խմբագիրն է։

Arthur Pinajian No. 2808 25x36 inches oil on canvas Year 1982 960x649 - Նա հայտնի դարձավ մահից հետո միայն

Այսօր Արթուր Փինաջյանի ստեղծագործությունները ցուցադրվում են Նյու Յորքի SoHo պատկերասրահում։  Արվեստաբանները նրան համարում են Ամերիկայի լավագույն աբստրակտ էքսպրեսիոնիստներից մեկը։ Նրա ստեղծագործական ժառանգությունը գնահատվում է 30 միլիոն դոլար։ Փինաջյանի գործերն այսօր  վաճառվում են 3,000-ից մինչեւ 70,000 հազար դոլարով, եւ դրանց գները շարունակում են աճել։

Overlook Mountain Woodstock 1954 - Նա հայտնի դարձավ մահից հետո միայն

Թոմաս Շուլցը, որը հայտնաբերել էր Փինաջյանի գործերը, այսօր զբաղվում է բացառապես նրա արվեստի տարածմամբ։ Նա այսօր ապրում է Փինաջյանի քոթեջում և վստահեցնում է, որ այնտեղ ապրելը. «այնպիսի զգացողություն է, թե գտնվում եմ սուրբ մի վայրում։ Ես արթնանում եմ ամեն օր մտածելով Փինաջյանի մասին եւ այն մասին, թե ինչ կարող եմ անել, որպեսզի նա ըստ արժանվույն գնահատվի»։