Ինչպե՞ս հայուհու նկարը հայտնվեց Լոնդոնյան թանգարանում

«Հայ կինը» ֆրանսիացի 19-րդ դարի նկարիչ Շառլ Զաքարի Լանդելի (1821-1908) ստեղծագործությունն է, արված 1866 թվականին։ Ո՞վ էր Շառլ Լանդելը։

Ֆրանսիացի նկարիչը ծնվել է Լավալում (Մայեն) 1812 թվականի հունիսի 2-ին և մահացել Շենևյեր-սյուր-Մարնում 1908 թվականի հոկտեմբերի 13-ին։

1852-ին նա ստացել է Legion d’honneur՝ գնահատանքի ամենաբարձր և ամենապատվավոր կարգը Ֆրանսիայում, իսկ 1859-ին Նապոլեոն III-ի պատվերով նկարազարդել է Ելիսեյան պալատի հյուրասրահը։ Նա շատ է ճամփորդել Միջին Արևելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, ապրել է Եգիպտոսում, Ալժիրում, Մարոքոյում և շատ հնարավոր է, որ հենց այնտեղ է հայերի հանդիպել։ Լանդելն իր ճամփորդություններից բերում էր տարբեր իրեր, հագուստներ, շալեր, զարդեր՝ հետագայում իր աշխատանքներում գործածելու համար։

 «Հայ կինը» նկարվել է Լանդելի փարիզյան արվեստանոցում։  Կան տարբեր վարկածներ այդ կնոջ մասին․ մի մասը մտածում է, որ գուցե բնորդուհին Փարիզում ապրող հա՞յ էր, իսկ մյուսներն էլ պնդում են, որ նկարիչը ճամփորդությունների ժամանակ  է հանդիպել հայուհուն և այնքան է հավանել, որ նկարել է նրան արդեն Փարիզում եղած ժամանակ։ 

Նկարը կարելի է կոչել «Առեղծվածային հայ կինը», քանի որ բացարձակապես ոչինչ հայտնի չէ բնորդուհու մասին։ Եվ թե ինչո՞ւ է հեղինակը նկարը կոչել «Հայ կինը», հայտնի չէ ոչ ոքի։

Նկարն ունեցել է հետևյալ պատմությունը։ Նապոլեոն III-ը գնել է «Հայ կինը» Փարիզյան Սալոն կոչվող ցուցասրահի աճուրդում, հաղթելով այլ գնորդների։ Այնուհետև այն ձեռք է բերել Հըրթֆորդի 4-րդ մարկիզը։ Եվ այդ ժամանակից սկսած «Հայ կինը» նկարը գտնվում է Հըրթֆորդ ընտանեկան հավաքածուի մեջ, Լոնդոնի Wallace Collection-ում։  Յուղաներկով է նկարված, կտավի չափերը՝ 128 x 80 սմ։

Նկարում պատկերված է ազնվական մի կին։ Այն 19-րդ դարում շատ մոդայիկ դարձած, այսպես կոչված «օրիենտալ»՝ արեւելյան արվեստի յուրահատուկ նմուշ է։

նկարն ապահով ձեռքերում է և մոտ 150 տարի է ցուցադրվում է թանգարանում՝ հմայելով այցելուներին։

Այդպիսի՛ն են հայուհիները սովորաբար՝ հպարտ, վեհանձն և հոգեպես ուժեղ։