Ինչպե՞ս է Քըրք Քըրքորյանը ծայրահեղ աղքատությունից հասել ծայրահեղ հարստության, և ինչու՞ էր Դոնալդ Թրամփը նրան կուռք համարում

Քըրք Քըրքորյանը միլիարդատեր էր, ով միայնակ էր հասել իր կարողությանը: Իր կարիերայի ընթացքում նա ձեռք է բերել հյուրանոցների և հյուրանոցային բիզնեսի զարգացման հսկայական փորձ:

Թրամփը Քըրքորյանին համարում էր բիզնեսի թագավոր, որի մասին հարապարակավ հայտարարել է, իսկ New York Times-ի լրագրողը գրեթե Իննսունամյա Քըրքորյանին անվանել է «բոլոր գործարարների Աստված»:

Երկու միլիարդատերերի պատմություններում ակնհայտ զուգահեռներ կան, բայց, թերևս, ավելի հետաքրքիր է ժամանակակից ամերիկյան երազանքի իրականացման նկատմամբ նրանց մոտեցումների տարբերությունը։

2015 թվականին 98 տարեկան հասակում իր մահվան պահին Քըրքորյանին էր պատկանում Լաս Վեգասի Ստրիպում գտնվող խոշոր հյուրանոցների և խաղատների մեծամասնությունը, սակայն դրանցից ոչ մեկը չի հիշատակել նրա անունը:

Игрок - Кирк Керкорян

Քըրքորյանը խուսափում էր լրատվամիջոցներից։ Նա հրաժարվում էր հարցազրույցների մեծ մասից և ապրում էր իր կանոններով, ոչինչ չբացահայտելով իր անձնական կամ գործարար շահերի մասին: Նրա առաջին պատվիրանը շատ չխոսելն էր, իսկ երկրորդը՝ երբեք չխոսելը։

Քըրքորյանը վրիժառու չէր, նույնիսկ լինելով իր բիզնեսի ամենադաժան մրցակիցներից մեկը։ Արդյունքում անգամ բարդ բանակցություններից հետո Քըրքորյանի մրցակիցները հաճախ դառնում էին նրա ընկերները։ Նրա մերձավոր գործընկերների խոսքով՝ ինքը երբեք ոչ մեկին վիրավորական ոչինչ չի ասել։

Քըրքորյանը փորձում էր խուսափել հայտնի լինելուց և քաղաքական գործունեությանը որևէ մասնակցությունից։ Այնուամենայնիվ, չնայած իր՝ նման զուսպ բնավորությանը, նա դարձավ հսկայական կարողության տեր մարդ: