Հերոսությունների մասին լսեցին, սակայն Մխիթարն արդեն անմահացել էր
Անմահ հերոս Մխիթարը Գրիգորյանը 2020 թվականի ամռանը զորակոչվեց բանակ։ Ընտանիքին հենց նա էր ստիպել հայրենիք վերադառնալ, որպեսզի կատարեր հայրենիքի նկատմամբ իր պարտքը։
Այդպիսին էր նա, պարտաճանաչ ու աշխատասեր։ Ասում են՝ անգամ ընտաիքի անդամենրին թույլ չէր տալիս իր հոգսերը հոգալ․ նա ինքն էր ամեն օր՝ առավոտյան 4-ին աշխատանքի գնում ընտանիքից գաղտնի։
Զբաղվում էր մարտեր առանց կանոնների սպորտաձևով, ուներ հաջողություններ։
Երբ պատերազմը սկսվեց, Մխիթարն ընդամենը երեք ամսվա ծառայող էր, այդ պահին գտնվում էր հոսպիտալում, բայց փախել էր ու մեկնել դիրքեր։

Մարտական ընկերոջ` Գոռի հետ էին, անտառում, երբ նկատեցին դիրքավորված թուրքերին, որոնք 15 րոպե կրակ են բացել իրենց վրա։ Այդտեղ զոհվեց Մխիթարը՝ մարտական ընկերներին օգնելիս։
Մխիթարը հորն ասում էր, որ իր ծառայությունից հետո կլսեն գործած հերոսությունների մասին։ Այժմ լսում են, սակայն Մխիթարը չկա։
Մխիթար Գրիգորյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս շքանշանները հերոսը ստացել է, ավաղ, հետմահու։