Շրջափակման մեջ հայտնված հայ փոքրիկը ինչպե՞ս կարողացավ փրկել իր ու կողքի հարևանի ընտանիքը
1993 թվականն էր, Հայաստանի ու Արցախի համար դժվար տարիներ էին։ Գյուղերում խայտառակ վիճակ էր, մարդիկ զրկված էին ամեն ինչից, բայց հույսով սպասում էին, որ շուտով կավարտվի պատերազմը ու նորից կվերադառնան նախկին կյանքին։ Երեխաները դպրոց հաճախելու հնարավորություն չունեին։ Տղամարդիկ բոլորը պատերազմի դաշտում էին, ու տղա երեխաները դարձել էին ընտանիքների համար միակ հույսն ու օգնականը։ Հաճախ էին ստացվում լուրեր, որ թշնամին գրավել է ինչ-որ գյուղ հետո դարձյալ նրանց հետ են շպրտել։ Այս համընդհանուր քաոսի մեջ բոլորի ցանկությունը մեկն էր դառել՝ ավարտել պատերազմը ու կարողանալ նորից շնչել։

Արցախի գյուղերից մեկում պատահած մի դեպքի մասին ենք պատմում այսօր, թե ինչպես է 12 տարեկան տղան, երբ նկատել, որ ադրբեջանցիները լցվել են իրենց գյուղ, վազում տուն հավաքում ընտանիքի անդամներին ու փորձում հոր մեքենայով արագ փախչել գյուղից։ Ճանապարհին մի քանի անգամ ասում է կրակեցին մեքենայի վրա, բայց բարեբախտաբար կարողացավ փախցնել մեքենան։ Մի կերպ ընտանիքին հասցնում է Ստեփանակերտ ու հիշում, որ իրենց կողքի հարևաների տանը տղամարդ չկա։
Մորըը խնդրում է թույլ տալ վերադառնալ գյուղ ու նրանց էլ փրկել թշնամու ճիրաններից; Մայրը չի կարողանում մերժել որդուն։ Երկրորդ փորձը ևս բարեհաջող է ավարտվում։ Տղան կարողանում է վեց հոգու հանել միանգամից տներից ու տեղափոխել ապահով վայրեր։