1471 թ. Հրաշագործ ավետարանը. նույնիսկ թուրքերն ու քրդերն էին դրանից օգնություն աղերսում

Մատենադարանում պահվող <<հրաշագործ>> ավետարանը՝ գրված 1471 թ. երկար ժամանակ պահվել է Դադայանների ընտանիքում, հետո հանձնվել է Մատենադարանին:

Դադայանները 1918 թվականին Խարբերդից  գաղթել են Երեւան: Ընտանիքի գլխավորը 6 եղբայրներից ավագի կինը՝ Եղսան էր: Երեւանի հիվանդանոցներից մեկում նա ծանոթանում է մի հիվանդ մարդու հետ, որի անունն ընտանիքի անդամները չեն հիշում: Նա Եղսայից մի վերմակ է խնդրել, որովհետեւ մրսում էր եւ ջերմում: Որպես վստահելի եւ հավատացյալ կնոջ՝ հիվանդը նրան է հանձնել զորավոր Ավետարանը՝ խնդրելով ապահով պահել, մինչեւ կառողջանա:  Ցավոք, մահացել է:

Արեւմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում է պահվել Ավետարանը: Եկեղեցին ուխտատեղ էր դարձել: Մեծ մայրս ասում էր, որ նույնիսկ քրդերն ու թուրքերն էին գնում, մանավանդ՝ հիվանդները, կաղերը, որովհետեւ հավատում էին Ավետարանի հրաշագործ լինելուն:

Ավետարանը Երեւանից տեղափոխվել է Մարսել, հետո՝ Ամերիկա: Քույր եւ եղբայր Հրայր եւ Հռիփսիմե Դադայանները, ժառանգելով ընտանեկան հարստությունը, որոշել են այն նվիրել Մատենադարանին: