Հայտնի հեռուստալրագրողի արմատները՝ ծպտյալ հայերն, ովքեր հասան մինչև Ամերիկա

«Հաճախ եմ մտածում, որ իմ ծնունդը հրաշք է: Առանց իմ նախապապի ապրելու կամքի և առանց այն բազմաթիվ թուրքերի, որոնք տատիկիս օգնեցին փախչել, իմ ընտանիքը երբեք չէր փրկվի»,-ասում է Անիտա Վոգելը, ով բնակվում է Լոս Անջելեսում ու Նյու Յորքում և հանրահայտ FOX լրատվական ալիքի մեծ վաստակ ունեցող թղթակից է: Անիտան այստեղ է աշխատում 2001 թվականից, ունի մի շարք արժեքավոր մրցանակներ ու մեծ ճանաչում:

Անիտա Վոգելի մայրն է հայ, բայց նա մեծացել է Ամերիկայում՝ համարելով իրեն ամերիկացի: Սակայն նա անմասն չէ հայկական ժառանգությանը:

Հետաքրքիր է այս պատմությունը, որը ձգվում է դեի |Հայոց ցեղասպանության օրեր:

Գիտենք, որ դավանափոխությունը յդ տարիներին շատ հաճախ լինում էր հարկադրաբար, և Վոգելի ընտանիքն էլ դավանափոխ է լինում զուտ ձևականորեն: Ինչպես պատմել է նրա տատիկը, նրանք կա՛մ պետք է ընդունեին մահմեդականությունը և կա՛մ էլ սպանվեին: Երկուսից ընտրեցին ձևական դավանափոխ լինելը՝ մինչև որ կփախչեին դեպի Ամերիկա: Այդպես էլ ստացվեց անել:

Անիտան այժմ արժևորում է իր հայկական արմատներն ու տատիկից ժառանգած պատմությունները՝ դրանք փոխանցելով ու պատմելով: