Աշխարհահռչակ քիմիկոս, բյուրեղագետ Արտյոմ Օգանովը․ ճանաչենք մեր հայրենակցին
Արտյոմ Օգանովը ծնվել է 1975 Դնեպրում։ Մայրը հրեա է, իսկ հայրը հայ է՝ արմատներով Շուշիից և Թբիլիսիից։ Փոքր տարիքից երազել է գիտնական դառնալ, իրեն այլ մասնագիտության մեջ չի պատկերացրել։ Արդեն 11 տարեկանում Արտյոմը մասնագիտանում է հանաքագիտության մեջ․ մեծ հանքաքարերի հավաքածու ուներ ու երազում էր, որ մի քանիսն էլ ինքն է հայտնագործելու։ Դրա համար դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո, 1997 թվականին գերազացության դիպլոմով ավարտում է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը ստանալով «բյուրեղագետ և բյուրեղաքիմիա» մասնագիտությունը։ Իսկ թեքնածուական թեզը պաշտպանել է Լոնդոնի Համալսարանական քոլեջում, երբ 26 տարեկան էր։

Օգանովը 2008 թվականից Սթոուն-Բրուկի համալսարանի պրոֆեսոր է և նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի վարիչ։
2013 թվականին Օգանովը ընտրվել է գիտնականների ռուս-ամերիկյան ընկերակցության նախագահ։ Վերադառնալով Ռուսաստան, հիմնադրում է նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիան և դառնում է այդ կենտրոնի ղեկավարը։

2015 թվականից Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր է։ Իսկ 2017 թվականին դարձավ Ռուսաստանի նախագահին առընթեր գիտության և կրթության խորհրդի անդամ։
Օգանովը հանդիսանում է 5 պատենտի, 210 գիտական հոդվածի հեղինակ։ Համարվում է ամենամեջբերվող քիմիկոսը աշխարհում։ Նրա մեթոդի շնորհիվ մոտ վեց տասնյակ նոր նյութեր են ստեղծվել։
