Այս հայի շնորհիվ՝ առաջին հայալեզու տեսահոլովակը ցուցադրվեց թուրքական TRT պետական հեռուստատեսության եթերում. ո՞վ է նա
Խոսքը երաժշտական կոմպոզիտոր և պրոդյուսեր Մաժակ Թաշիկյանի մասին է, ով առավել հայտնի է որպես Ջենք Թաշքան: Ծնվել է 1947 թվականին Ստամբուlի նահանգի Քինալիադա կղզում, հայկական ընտանիքում։ Վաղ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, երգել հայկական եկեղեցական երգչախմբում։
1965 թ. սկսել է իր մասնագիտական գործունեությունը, միանալով Յավուզ Օզիշիքի նվագախմբին որպես կիթառահար։
1966 թ. ծանոթացել է Էռոլ Բյույուքբուրչանի հետ, ում հետ աշխատել է մինչ բանակ զորակոչվելը։ Երգեր սկսել է ստեղծագործել ծառայության տարիներին, որից հետո սկսել է համագործակցել բանաստեղծ Մեհմեթ Թեոմանի և երգիչ Դուրուի հետ, որոնք հետ հայտնի երգերի հեղինակ է դարձել։ Քաղաքականացված հակահայկական ցենզուրայից խուսափելու համար սկսում է հանդես գալ Ջենք Թաշքան կեղծանունով:
1980-ականներին Մաժակը մեկնում է Կանադա, և ակտիվ մասնակցելով հայկական համայնքի կյանքում։ Կանադայում սկսում է գրել հայերեն երգեր, որից առաջինը եղել է 1984 թվականի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը՝ Հովհաննես Շիրազի Մեծ եղեռնին նվիրված բանաստեղծության հիմքում։
Կանադայում բնակվելուց 16 տարի անց, 1997 թ., երաժիշտը վերադառնում է Թուրքիա, որտեղ շարունակում է իր գործունեությունը։ Ջենք Թաշքանը հանդիսանում է մոտ 300 թուրքական երգերի հեղինակ, որոնք կատարվում են հայտնի թուրք երգիչներ՝ Սեզեն Աքսու, Նուքհեթ Դուրու, Թանիու Օքան, Աժդա Փեքան և այլք։ Իր «Bir Nefes Gibi» ալբոմը քննադատների կողմից համարվում է ամենալավագույներից մեկը Թուրքիայի փոփ երաժշտության պատմության մեջ։ Նա նաև երաժշտություն է գրել շուրջ 30 հայերեն երգերի համար, հիմնականում Հովհաննես Շիրազի և Դանիել Վարուժանի բանաստեղծությունների համար։ Նաև գրել է «Խալդի» երգը՝ ուրարտերեն լեզվով:
2010 թվականին Չենք Թաշքանը, Հ. Շիրազի «Նամակ» բանաստեղծության հիմքում երգ գրեց, որը կատարվեց Սիպիլ Բեքթորոսօղլուի կողմից։

Երգի համար նկարահանված տեսահոլովակը առաջինն հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվեց թուրքական TRT պետական հեռուստատեսության եթերում: