«Այս տղաների հետ երբեք «առևտուր» չանեք». Լուսանկարչի հուզիչ և խրատական գրառումը

Նավասարդ Խաչատրյանն իր էջում գրում է.

Երեկ, Տաթևի վանքում էի շրջում: Այս նկարի մեջ` ձախից կանգնած տղան մոտիկացավ, հարցնում է` — Ախպերս` կարո՞ղ ես նկարել, — Հա բա ոնց մեռնեմ ջանիդ. — Որ մեզ նկարես փո՞ղ պետք է տանք. (Սիրտս նեղվեց, վատ զգացի իր էդ հարցից): — Չէ այ ախպեր, ի՞նչ ես ասում, ի՞նչ գումար, (ու ծիծաղում եմ):

lusankarich

Ժպտալով ձեռքը վեր հանեց, մի երկու հատ խփեց ուսիս… քել, քել՝ քել նկարենք:

Հ.Գ. Հետո ես իմացա, որ նրանք ինձ հանդիպելուց հետո Տաթևի վանքից մի քիչ վերև գտնվող օբյեկներից մեկում են եղել: Էնտեղ էլ տղաներին հյուրասիրել ու գումար չեն վերցրել նրանցից:

zinvorner

Հ.Գ.Գ. Հայ! անկախ նրանից թե դու ինչ ես աշխատում, ինչ գործի վրա ես, ինչ պաշտոն կամ էլ ինչ բիզնես ունես…., դու պարտք ես էս տղերքին: Դու պարտական ես էս տղաներին: Քո ամեն բացվող օրվա համար ես պարտական, քո ընտանիքի յուրաքանչյուր անդամի ժպիտի համար ես պարտական, քո ծնողին և քո երեխային գրկելու համար ես պարտական:

Զինվորին ինչ որ բան տալուց, ձեր տվածի դիմաց նրանց ձեռքից ոչ մի անգամ ոչ մի կոպեկ չվերցնեք: Այս տղաների հետ երբեք «առևտուր» չանեք: