Ինչու՞մն է կայանում հայոց Էրատո թագուհու բացառիկությունը. փաստեր, որոնց մասին լռել են

Հայոց թագուհիների մասին խոսելիս միշտ պատմում ենք նրանց հերոսությունների, ղեկավարելու մեծ տաղանդի մասին:

Հայոց պատմության ընթացքում եղել են  մի քանի թագուհիներ, որնց արժանացրել են շատ բարձ պատվի:  Օրինակ Էրատո և Զաբել թագուհինների պատկերներով հայկական դրամներ ե հատվել:

Արտաշեսյան վերջին՝ Տիգրան Դ-ի ժամանակ հատված դրամի վրա առկա էր  Էրատո թագուհու պատկերը: Էրատոյին բաժին էին հասել գահակալման շատ բարդ տարիներ. մի կողմից աշխարհակալ Հռոմն էր, մյուս կողմից՝ Պարթևստանը, այդպիսով հայոց գահակալները՝ Տիգրան 3-րդը, ապա՝ նրա որդին և դուստրը՝ Էրատոն ու Տիգրան 4-րդը նպատակ ունեին զերծ պահելու թագավորությունը վերահաս կործանումից: Էրատոն և Տիգրանը միասին կառավարեցին մ.թ.ա. 2-ից 1 թվականներին:

erato

Արդեն Մ.թ. 1-ին թվականին Հայաստան ներխուժած հյուսիսային լեռանականների դեմ մղված ճակատամարտում Տիգրան 4-րդը զոհվեց, իսկ Էրատոն հրաժարվեց գահից, սակայն սա դեռ ամենը չէր…

Էրատոն ևս մեկ անգամ գահակալեց 6-ից 12 թվականներին. այս անգամ՝ միանձնյա, որպես վերջին Արտաշեսյան: Սակայն նրան այդպես էլ չհաջողվեց թագավորությունը փրկել, քանի որ այլևս Արտաշեսյան արական ներկայացուցիչ չկար, Էրատոն վերջինն էր և նրա զավակները չէին կարող Արտաշեսյան համարվել։