«Երկաթե լեդիի» կյանքի լավագույն ընդունելությունը` Գյումրիում

Քչերը գիտեն, բայց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը՝ Երկաթե Լեդին եղել է Հայաստանում 1990 թվականին՝ այցելելով երկրաշարժից տուժած Գյումրի, որտեղ Մեծ Բրիտանիայի հովանավորությամբ դպրոց էր բացվել:

Թետչերն այդ այցելության ընթացքում չափազանց ջերմ էր, և ինչպես պատմում են ականատեսները, բարդ էր նրան «երկաթե» կամ «պողպատե» անունները տալ:

Նա մի սովորական մարդ էր, ով հուզվում էր, ծիծաղում, ուրախանում կատակում: Թետչերն իր այդ այցի ընթացքում շատերի հետ զրուցեց: Նա ինքն էր նախաձեռնում այդ զրույցները, տալիս նվերներ ու շնորհակալություն հայտնում մարդկանց: Ասում են՝ նրա համար անսպասելի էր այս ընդունելությունը, քանի որ նա սպասում էր մարդկանց կարիքի մեջ տեսնել, մինչդեռ ոչ ոք նրանից օգնություն չէր խնդրում, այլ միայն գոհության ու շնորհակալանքի խոսքեր էին ասում:

Վերադառնալիս օդանավակայանում նա ասել է իրեն ուղեկցող հայկական հանձնախմբին. «Դուք սքանչելի ժողովուրդ ունեք, եւ ես կմտածեմ, միգուցե, մեր ծրագրերն ավելի ընդարձակենք»: Թետչերն այդտեղ ասում է նաև, որ Գյումրի կատարած այցն կյանքում ամենալավ ընդունելություններից մեկն էր: