Երուսաղեմի ռոքի հայ աստղը. Ափո Սահակյան

Ափոն ծնվել է Երուսաղեմում ՝ Սեբաստիայից տեղահանված ընտանիքում։ Ափոն ընտանիքի միակ անդամն է, ով հաճախել է համալսարան։ Մասնագիտությամբ Ափոն քաղաքագետ է։ Ներգրավված է հրեաների ու արաբների միջև խաղաղության հաստատմանը նպաստող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը։ Ինչպես նաև հոդվածներ է գրում իսրայելական և պաղեստինյան մամուլում՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմայով։


Դեռ մանուկ հասակից սովորել է դաշնամուր նվագել, իսկ 13 տարեկանում սկսում է կիթառ նվագել։ Սկել է ռոք երաժշտություն նվագել մինչև 16-17 տարեկանը, ապա սկսել է ավելի խորը ուսումնասիրել հայկական ժողովրդական երգերը։


Արդեն 9-րդ տարին է հանդես է գալիս Apo & the Apostles խմբում որպես վոկալիստ և կիթառահար։ Խմբի երգերն արաբերեն են, սակայն դրանցում առկա են հայկական երաժշտության շունչն ու երանգները։ Ափոն ոչ միայն վերամշակում է հայկական ժողովրդական երգերը, այլև իր սեփական երգերն է գրում նույն ոճով։ Սփո Սահակյանը երկու անգամ ՝2014 և 2019 թվականներին համերգ է տվել Հայաստանում։