«Մամ ջան, սաղ լավ ա, պռոստը կապերը լավ չի, դրա համար չեմ զանգում». հազարավոր կյանքեր փրկած ՀԵՐՈՍԸ անմահացավ հենց նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել

Ամերիկյան համալսարանի ՀԱՀ բաժինն առանց հարցազրույցի ընդունված Ազիզ Սամվելի Աղաջանյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 20-ին։
09․07․2019 թվականին մեկնել է պարտադիր ծառայության։ Վեց ամիս ՀՀ ուսումնական զորամասերից մեկում ծառայութան անցնելուց հետո, որպես կրտսեր սերժանտ ծառայությունը շարունակել է ՀՀ մեկ այլ զորամասում՝ որպես հաշվարկի հրամանատար։


Հոկտեմբերի 3-ին մեկնել է Ջրական (Ջեբրայիլ) ՝ հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարի ամենաթեժ կետերից մեկը։
Ազիզը 21 օր մարտնչեց թշնամու դեմ, այդ ընթացքում հասցրեց և հրամանները փայլուն կատարել, և չենթարկվելով հրամաններին՝ փրկել ընկերների կյանքը։ Ոչնչացրել է հարյուրին հասնող ադրբեջանցիների, փրկել՝ տասնյակ կյանքեր։
Վերջին նամակը մորը գրել էր զոհվելուց 1,5 ժամ առաջ. «Մամ ջան, սաղ լավ ա, պռոստը կապերը լավ չի, դրա համար չեմ զանգում, բարի գիշեր քաղցրս»։


Մեղրի վերադառնալու ճանապարհին անօդաչուի հարվածից անմահացավ Ազիզը։ Զոհվեց հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 1:30. հենց այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել․․․
Ասում են, երբ Ազիզը ինչ-որ մեկի հետ ծանոթանում էր, ասում էր. «Ես Ազիզն եմ, բայց ինձ կարող եք դիմել Ազիզ ջան»։
Քեզ բացակա չենք դնի ԱՆՀՄԱՀ ՀԵՐՈՍ. Քո սխրանքն անմահ է, քո անունը՝մեր սրտերում։