Ո՞վ է ՀՈԼԻՎՈՒԴԻ նոր ՀԱՅ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ ըստ արտասահմանյան ամսագրերի
Հայազգի Արամ Յակուբյանը ներառվել է ամերիկյան Variety ամսագրի հրապարակած «Հոլիվուդի նոր առաջնորդներ 2021» ցանկում։ Ներկայացուցչական միջազգային այդ ցանկում ներառված են ժամանակակից կինոինդուստրիայի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում ՝ հայազգի Արամ Յակուբյանը:

Ամսագիրը նշում է, որ կինոարդյունաբերության գերհզոր ոլորտը դանդաղորեն վերադառնում է հետհամավարակային շրջան, իսկ առաջնորդների նոր սերունդը պատրաստ է ընդունել նորությունները: «Այս երտասարդները, որոնց կարիերան ստեղծվում է Հոլիվուդի ամենաշանր շրջանում, պատրաստ են դիմակայել ցանկացած մարտահրավերների»,-գրում է ամսագիրը:
Իսկ 31-ամյա Արամ Յակուբյանը, որն աշխատել է Netflix սթիմինգային հարթակի մուլտֆիլմերի բաժնում, այժմ ղեկավարում է իր անկախ անիմացիոն ֆիլմերի բաժինը:
«Անիմացիան մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա որպես երեխա: Այն բացել է իմ աչքերը դեպի շատ ավելի մեծ աշխարհ, քան ես կարծում էի, որ գոյություն ունի և խրախուսել իմ երևակայությանը։ Այդ ոլորտը անսահման հնարավորություններ ունի»
Արամ յակուբյան