Ո՞ր կաթողիկոսին խեղդամահ արեցին խորհրդային իշխանությունները՝ հայ կնոջ ձեռքով
Հեղափոխական իշանությունների գործողությունները շատերը գիտեն: Նրանց գործողություններն ու պատժի մեխանիզմները հայտնի են շատերին: Սակայն քչերս գիտենք, որ այդ գործողությունների զոհ դարձել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նրանք հոսանքի լարով խեղդամահ արեցին Խորեն Ա կաթողիկոսին:
Ժողովրդի թշնամի համարված և Սիբիր աքսորված քահանաներից մեկը նամակ-խնդրանքով դիմում է Խորեն Ա կաթողիկոսին՝ խնդրելով 10 ռուբլի ուղարկել, որը պետք է օգտագործեր տանջամահ արված մյուս քահանայի մարմինը տեղափոխող սահնակի վարձը վճարելու համար:
Սակայն սարսափելին այն էր, որ այդ նամակը Մայր Աթոռ հասավ այն պահին, երբ արդեն խեղդամահ էին արել նամակի հասցեատիրոջը` Վեհափառին՝ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին:
Ի դեպ, այս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ սպանողը հայ կին էր՝ էջմիածինցի` Փիրուզ անունով: