Սաթի Սպիվակովա, կամ Սաթենիկ
Սաթի Սպիվակովան՝ Սաթենիկ Սահակյանցը, ծնվել է 1962 թվականի հունվարի 7-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում:
Ուսանողական տարիներին ծանոթացել է հայտնի ջութակահար և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ։ Հանուն ամուսնու թողել է դերասանական կարիերան. նրանք ունեն երեք դուստր՝ Կատյա, Տանյա, Աննա։

1992 թվականին՝ 30 տարեկանում, ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է լեզվագիտություն և Ֆրանսիայի պատմություն։
Ասում են՝ Վլադիմիր Սպիվակովը կնոջն առաջին անգամ է լուսանկարում և սիրահարվել նրան: Հենց այդտեղ էլ նա որոշել է, որ պետք է ծանոթանա և ամուսնանա Սաթենիկի հետ: