Ի՞նչ էր կատարվել Շուշիում 1920թ-ին և ո՞վ բացեց քաղաքի առաջին տպարանը

Շուշի քաղաքը հայտնի է իր մշակութային և կրթական կյանքով։ Պետք է նշել, որ քաղաքում առաջին տպարանը 1827 թվականին, բայց առավել ուշագրավն այն է, որ քաղաքում գրատպության կենտրոնը բացեցին եվրոպացիները։ Նրանք գերմանացի բողոքական միսիոներներն էին։ Լույս տեսած գրքերը հիմնականում թարգմանություններ էին։

Մի քանի տարի անց գերմանացի միսիոներները հեռացան Շուշիից, և տպարանը գնեց Ղարաբաղի թեմը։ Հետագա տարիներին Շուշիում այլ տպարաններ ևս բացվեցին։ Հատկանշական է, որ մինչև 1920 թվականի կոտորածը քաղաքում տպագրվել էր մոտ 150 անուն գիրք։

1920 թվականի մարտի 23-26-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Շուշի քաղաքում տեղի ունեցավ հայերի կոտորածը։ Նախքան կոտորածներն Արցախում հետաքրքիր դեպքեր և իրադարձություններ տեղի ունեցան ամեն ինչ արվում էր, որպեսզի Շուշին մեկուսացման մեջ հայտնվի, և փակվեն քաղաքը սնուցող ճանապարհները։

 Թուրքերը լավ գիտեին, որ հայերը լավ մարտիկներ են, այդ իսկ պատճառով նրանք նախ զինաթափեցին հայերին, այնուհետև կարողացան իրականացնել իրենց սարսափելի ոճիրը։

Արդեն իսկ մարտի 22-ին Սուլթանովի՝ Շուշիում հայության կոտորածների կազմակերպիժչի հրամանով Արցախում գտնվող թուրք-թաթարական զորքերը սկսեցին խուզարկություններ իրականացնել տարբեր ուղղություններով՝ բացառապես հայկական թաղամասերում։

Այդ օրերի մասին բացառիկ ու հետաքրքիր հուշեր է ներկայացնում հայ ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Շուշիի դժոխային օրերի մասին խոսել է նաև խորհրդային պետական գործիչ Սերգո Օրջոնիկիձեն․

Շուշիի մոտ 47 հազար հայ բնակչությունից  20 հազարը կոտորվեց։ Տեղ-տեղ նշվում է նաև 30 հազար թիվը։ Կոտորածներից փրկված մոտ 25 հազար մարդ կարողացան ապաստան գտնել Վարանդայում և Դիզակում։ Մի մասը տեղափոխվեց նաև Զանգեզուրի գյուղերն ու բնակավայրերը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ կոտորածներից ու թալանից հետո քաղաքի հայկական թաղամասերում թողնվեց ընդամենը 2 տասնյակ տուն, որն էլ օգտագործվելու էր թաթարական բանակի համար։ Շուշիում տեղի ունեցած ցեղասպանությունը ցավալիորեն երբեմն մոռացության է մատնվում։

Այդ օրերի խոսուն վկաներն են այն  բացառիկ լուսանկարները, որոնցում երևում է հայկական գեղեցիկ ու հզոր քաղաքի ողբերգական վիճակը։