Աշխարհահռչակ հայ թենիսիստի հայաստանյան այցի մանրամասները

Ներկայացնում ենք մանրամասներ Ռուսաստանի սպորտի վարպետ, Տոկիո 2020-ի արծաթե մեդալակիր հայազգի հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովի հայաստանյան այցից։ Հիշեցնենք, որ համաշխարհային դասակարգման 49–րդ համարը այսպես է խոսել Հայաստանի մասին․

«Ես ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում, բայց միշտ սերտ կապ եմ ունեցել Հայաստանի հետ, անչափ սիրում եմ Հայաստանը»։ Վերջերս կատարվեց նրա երազանքը, նա ի վերջո  այցելեց Հայասատան։

Իր Instagram-յան էջում նա գրել է, որ բավական հագեցած ու հետաքրքիր ծրագրով է այցելել Հայաստան և հասցրել է լինել գրեթե ամենուր։ Նա մեծ տպավորություններ է ստացել և նշել , որ եղել է այնպիսի սուրբ վայրեր, ինչպիսիք են՝ Էջմիածինը, Հաղարծինը, Սևանավանքը, Նորավանքը, Տաթևը և այլն։ Նա շրջել է Երևանի փողոցներով, այցելե Գյումրի։

Խաչանովը նշել է, որ շատ ուրախ էր, որ կարողացավ վերջապես իրականացնել այս ուղևորությունը, քանի որ դա երազանք էր նրա համար։ Նրա խոսքով՝ ընդունելությունը եղել է ջերմ ու անասելի հաճելի։

«Շնորհակալություն, Հայաստան, քո հյուրընկալության համար։ Մինչ նոր հանդիպում», – եզրափակել է գրառումը թենիսիստը։

Աշխարհի 29-րդ ռակետը լուսանկարներ է հրապարակել Սևնա լճից, Երևանի Հանրապետության հրապարակից և Կասկադից՝ նշելով․

«Վայելում եմ Հայաստանի գեղատեսիլ վայրերը, ուժ եմ հավաքում եւ նայում լուսավոր ապագային»,- գրել է Խաչանովը։

Հիշեցնենք, որ ATP մրցաշարում Կարենը երկրորդ անգամ հաղթել է 2018 թվականի փետրվարին։ Նա առաջինն է ճանաչվել Մարսելի մրցաշարում՝ եզրափակչում հաղթելով ֆրանսիացի Լյուկ Պուիին, իսկ  հաղթանակի համար ստացել է 115150 եվրո մրցանակ։

2018 թվականի հոկտեմբերին Խաչանովը դարձել է Մոսկվայում անցկացվող «Կրեմլի գավաթ» մրցաշարի հաղթող՝ եզրափակչում 6:2, 6:2 հաշվով առավելության հասնելով ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո նա դարձել է աշխարհի 19-րդ ռակետը։

2018 թվականի նոյեմբերին Կարենն առաջին անգամ դարձավ «Մասթերս» մրցաշարի հաղթող։ Եզրափակչում նա առավելության հասավ՝ այդ պահին աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ։ Այս մրցաշարից հետո Ջոկովիչը դարձավ աշխարհի 1-ին թենիսիստ, իսկ Խաչանովը բարձրացավ 11-րդ հորիզոնական։