«Հայրենիքում ունեցած յուրաքանչյուր համերգ ինձ համար երջանկություն է». Տեսեք, թե որ ՀԱՅՈՒՀԻՆ է համերգ ունենալու Հայաստանում

«Հայրենիքում ունեցած յուրաքանչյուր համերգ ինձ համար երջանկություն է, ես սրտի թրթիռով եմ սպասում այդ համերգներին:
Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան՝ «Միրայֆ» նախագծի եւ ջազային-էստրադային խմբի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Գրիր ինձ …» խորագիրը կրող յուրօրինակ համերգով: Մերաբովայի հետ ելույթ կունենա նաև տաղանդավոր երգիչ, երգահան՝ Նոդար Ռևիան, որը հայտնի է հանդիսատեսին ռուսաստանյան հայտնի հեռուստանախագծերից, ով նաև MUZ-TV ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիր է։ Նրա երգերը համեմված են վրացական բույրով, առանձնահատուկ սրտառուչ զգայունությամբ և կատարողական վառ անհատականությամբ։

Մերաբովայի համար. «Հայրենիքում ունեցած յուրաքանչյուր համերգ ինձ համար երջանկություն է, ես սրտի թրթիռով եմ սպասում այդ համերգներին: Ինչ վերաբերում է այս համերգին, սա մեծամասշտաբ մենահամերգն է ֆիլհարմոնիայի բեմում՝ առաջին անգամ առանց ամուսնուս՝ Արմեն Մերաբովի: Մինչ այս, մենք բազմիցս հանդես ենք եկել այս հրաշալի ու պատմական բեմի վրա՝ ձեռք ձեռքի տված: Բայց իմ անձնական կորուստն ինձ չընկղմեց վշտի մեջ, որովհետեւ որպես հավատացյալ մարդ՝ ես հավատում եմ հավերժական կյանքի ու հավերժական սիրո գոյությանը: Ինձ հետ է նրա երաժշտությունը, որը շարունակում է հնչել, ինչը նշանակում է, որ ամեն դեպքում ես Արմենի հետ եմ, մենք բեմի վրա ենք»:
«Գրիր ինձ»-ը երգի վերնագիր է, որի հեղինակը նախկին ջազային երաժիշտ է, իսկ այժմ՝ հոգեւորական: Համանուներգն այնքան հոգեգարազատ էսիրված երգչուհուն, որումամփոված է նրա ամենանվիրական զրույցը, մտքերն ու հույզերը, ինչ էլ հանդիսացավ գլխավոր պատճառ այս համերգն անվանելու «Գրիր ինձ»:
Համերգն իրականություն է դառնում Էմիլ Կարատի նախաձեռնությամբ, գործընկերներն են «FLYONE Armenia» ավիաընկերությունը, «InfoExpert» եւ «Rent a car» ընկերությունները:
Համերգի ծրագրում ներառված են երգեր՝ մայրիկի, հայրենիքի, սիրո մասին, հերոսների հիշատակին: Կհնչեն դաշնակահար եւ կոմպոզիտոր Արմեն Մերաբովի հեղինակային երգերը, գրված Մարիամ Մերաբովայի խոսքերի հիման վրա: