Հայ նկարիչն, ում նկարները ցուցադրվեցում են Նյու Յորքի Times Square-ում

Դիմանկարները, որոնք չեն տարբերվում լուսանկարից, հեղինակել է մեր հայրենակիցը՝ Տիգրան Լևոնի Ձիթողցյանը: Պատկերները, որոնք ստեղծում է Ձիթողյանը, կոչվում են, ինչպես հեղինակն է ասում «ռեալիզմի իլուզիա»: բնորդները հիմնականում կանայք են:

Երևանում ծնված, արմատներով գյումրեցի և Ձիթողցյանների տոհմը շարունակող Տիգրանի առաջին աշխատանքները գնահատեց Հենրիկ Իգիթյանը, ում խորհրդով էլ բացվեց արտիստի առաջին ցուցահանդեսը: Ճապոնիա, ԱՄՆ, Ռուսաստան, Իսպանիա և ողջ աշխարհով ներկայացված այս ցուցահանդեսն ընդամենը սկիզբն էր:

Հետո միայն՝ տարիներ անց Ձիթողցյանի աշխատանքները պետք է գրավեին ողջ աշխարհը՝ մինչև անգամ ցուցադրվելով Նյու Յորքում՝ Times Square-ում՝ հայտնի արվեստի ամենամեծ կենտրոնի՝ Cube Art Fair-ի մեծ գովազդային վահանակին: Հետո միայն Տիգրանը պետք է անկեղծանար, որ դա նման էր իր մանկության երազանքի կատարմանը:

«Հայելիներ» շարքը, որ հեղինակել է նկարիչը, այս պահին նրա ստեղծած աշխատանքներից ամենահայտնին է: Նա այժմ արվեստանոց է բացել Հայաստանում՝ երեխաներին արվեստին ծանոթացնելու, հաղորդակից դարձնելու նպատակով: Արվեստանոցը պարբերաբար նաև բացում է իր դռներն այցելուների համար: Այնտեղ հնարավոր է դիտել Ձիթողցյանի ստեղծած մի քանի նմուշների ցուցադրությունը: