Ի՞նչ էին կորցրել հայերը «Տիտանիկի» վրա։ Նոր մանրամասներ

Առաջարկում ենք իմանալ հսկա ու շքեղ այս շոգենավի ողբերգական աղետի ու դրանով ճամփորդող հայ գաղթականների մասին:

«Սաութհեմփթոն» նավահանգստում խարիսխ ձգած, հսկա ու շքեղ նավը նման էր Նոյյան Տապանին: Այն մարդկային ձեռքի շնորհիվ ստեղծված կատարելությունն էր։

«Տիտանիկում» 3 կարգի տոմս էին վաճառում: Ամենաէժանը նավամբարի երրորդ դասի տոմսն էր` 10 ֆունտ, իսկ ամենաթանկը՝ վերին հարկն էր նախատեսված միլիոնատերերի համար:

«Տիտանիկում» կար 6 հայ: Նրանք էրզրումիցէին և ուղևորվում էին Կանադա: Հայ պանդուխտների գումարը հազիվ էր բավարարել երրորդ դասի տոմս գնելու համար: Նրանցից մեկը` Նշանը Ջեյմս Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսի պես պատահաբար էր հայտնվել նավին:

1912-ի ապրիլի 15-ին, կեսգիշերից անմիջապես հետո 500 մետր հեռավորության վրա, երբ նավի դիտորդները նկատեցին այսբերգի ուրվագիծը, կամրջակի վրա առաջին սպան փորձեց շրջանցել սառցաբեկորը: Շոգենավը դղրդաց ու թեքվեց: Այդ ժամանակ հայ ուղևորներից Նշանի քունը չէր տանում և նա  դուրս է գալիս նավախցից: Նա առաջինն էր, որ տեսավ սառցաբեկորը:

Շոգենավը սկսեց սուզվել, փրկարար մակույկները բավարար էին միայն ուղևորների կեսին փրկելու համար: Ուստի և առաջնայնությունը տրվեց կանանց և երեխաներին, որից հետո նոր տղամարդկանց: Անգամ այդ ժամանակ էր գործում դասկարգային հիերարխիան:

Նշանն արագ կողմնորոշվեց ու խորտակվող շոգենավից նետվեց կիսադատարկ 10-րդ համարի փրկարար մակույկի մեջ: Ամենակրտսեր հայ ուղևորը Դավիթի էր: Ընդհանուր խուճապից ու աղմուկից նա էլ էր արթնացել ու դուրս եկել նավախցից: Առանց երկար մտածելու նա ևս նետվեց ջուրն ու լողալով հասավ ամենամոտ փրկարար մակույկին:

1495 մարդ զոհվեց. մի մասը ցրտից, մյուս մասն էլ պարզապես խեղդվեց: Փրկարար նավակների շուրջ լողում էին դիակներ: Ուղիղ մեկ ու կես ժամ անց մոտեցավ փրկարար նավը: «Տիտանիկի» առաջին դասի ուղևորներից ողջ մնաց 2/3-ը: Փրկվեց երկրորդ դասի ուղևորների կեսը: Երրորդ դասի ուղևորների 1/4-ը միայն խուսափեց մահից: 6 հայ տղաներից 4-ի մասին ոչ մի տեղեկություն չկա:

Հայտնի է, որ Նշանը «Տիտանիկի» աղետից հետո թոքաբորբով է հիվանդացել: Դավիթը փրկվելուց հետո հաստատվել է Կանադայում:

Գիտնականները, ինժեներներն ու պատմաբանները մինչև հիմա չեն կարողանում համաձայնության գալ, թե իրականում ո՞րն էր խորտակման պատճառը: Վարկածները սկսվում են սեփականատիրոջ կազմակերպած միտումնավոր խորտակումից և հասնում լուսնի և երկրի ուղեծիրների տեղաշարժին ու տիեզերական ձգողական ուժերի խախտմանը: «Տիտանիկը» դարձավ պատմության մեջ ամենահայտնի նավն իր դրամատիկ վախճանով: