Վարագա Սուրբ Խաչի տոնը

Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ:


Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչի տոնը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, որը հաստատվել է 653թ., երբ Թոդիկ և Հովել ճգնավորները գտան Քրիսոտոսի Խաչափայտի մասունքը: Վարագա Սուրբ Խաչը տոնի նշվում է Խաչվերացից 14 օր հետո, այսինքն՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Եկեղեցական ավանդության համաձայն՝ Դիողետիանոս կայսեր հալածանքներից խուսափելով՝ Ս. Հռիփսիմյանց կույսերը փախչում են Հայաստան: Կույսերից Ս. Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի Խաչափայտից մի մասունք:

Ս. Հռիփսիմեն Խաչափայտի մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում՝ վախենալով, որ այն կընկնի հեթանոսների ձեռքը:
653թ. Վարագա լեռն իրենց ճգնության վայր են ընտրում Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը: Սուրբ Նշանը գտնելու փափագով նրանք խիստ ճգնությամբ, տասներկու օր ծոմ պահելով, արտասվելով և ջերմեռանդ աղոթքներով, Տիրոջից խնդրում են, որ իրենց արժանացնի տեսնելու և համբուրելու փափագելի Նշանը: