Ինչու՞ Քենեդին ծնկի եկավ Վազգեն վեհապառի առաջ ու խնդրեց աղոթել Ամերիկայի համար. ինչու այս դեպքը բոլորից թաքուն պահեցին

1960 թվականն էր, երբ Վազգեն վեհափառը հայրապետական այցով եղավ ԱՄՆ-ում: Հարվարդի համալսարանի պրոֆեսորների հատուկ խնդրանքով վեհափառը այցելեց համալսարան, որտեղ նրան հատուկ ընդունելություն էր սպասվում: Վեհապառի շքեղ ընդունելությունից հետո հայտարարվեց, որ շուտով այստեղ կլինի նաև ԱՄՆ նախագա Ջոն Քենեդին:

Ասում են, նախագահը հատուկ էր պլանավորել այդ օրվա այցը, քանի որ մեծ ցանկություն էր ունեցել հանդիպելու ամենայն հայոց հայրապետին: Ներկաները պատմում էին, որ այդ հանդիպումը չափից ավել հուզական էր: Քենեդին մոտենում է վեհափառին, ծնկի գալիս նրա առաջ, համբուրում նրա աջը ու խնդրում, որ վեհափառը աղոթի իր, ժողովրդի ու Ամերիկայի համար:

Այս հանդիպումը շատ մեծ արձագանք գտավ ողջ ԱՄՆ-ում: Վեհափառի հետ հանդիպող բոլոր նախագահները փաստել են, որ նրանից շատ մեծ ուժ են ստացել, իսկ նրա օրհնանքները ամենաթանկ բանն են եղել, որ երբևէ ստացել են: Այս հանդիպումից հետո, Քենեդին երկար ժամանակ խոսել է վեհափառի այցի մասին ու խնդրել նրա հաճախ այցելել Ամերիկա: Ցավոք, այս դեպքի մասին սովետական միությունում ցանկացան չխոսել ու լռել, որովհետև հոգևորականների հանդեպ նրանց հակակրանքը չափից շատ էր : Վազգեն վեհափառի բարի համբվի մասին այնքան էին խոսում, որ հաճախ նա կատակում էր ու ասում, որ երբեմն շատ են իր անձը մեծացնում: Իր այդքան փխրուն մարմնում վեհափառը ուներ անասելի մեծ ուժ, որով կարողանում էր բոլորին օգնել: