Նրանց սերը ծնվեց հիվանդանոցում․ հերոս զինվորի հերոս բուժքույրը

Պատերազմի օրերն էին, հարյուրավոր զինվորների էին բերում Երևան տարբեր վիրավորումներով։ Նրանցից շատերին անմիջապես տանում էին րեանիմացիա ու չէին կարողանում ծնողների հետ կապի դուրս գալ։ Հետո, երբ տղաները արթնանում էին, այդ ժամանակ հնարավոր էր լինում նրանց տան անդամներին գտնել։ Արշակին Երևան բերեցին Հոկտեմբեր 28 -ին. ծանր վիրավորում էր ստացել թշնամու գնդակից։ Բժիշկները 12 ժամ պայքարում էին զինվորի կյանքի համար։

maxresdefault-2-2

Մինչ այդ, Արշակի ծնողները դեռևս չգիտեին իրենց որդու գտնվելու վայրը, որվհետև այնքան արագ էին կազմակերպել նրա տեղափոխումը, որ անգամ ընկերները չէին հասցրել տեղեկացնել գնդի հրամանատարին։ Արշակը արթնացավ վիրահատությունից մեկ օր հետո, ոչինչ չէր հիշում։ Միայն կարողացել էր ասել, որ ջուր է ցանկանում։ Բուժքույրը անմիջապես վազել էր բժշկի  մոտ ու ասել, որ իր վիրահատած հիվանդը ուշքի է եկել։ Ամբողջ րեանիմացիայի աշխատողներ երջանկությունից արտասվում էին։

Մեկ օր հետ հնարավոր եղավ գտնել Արշակի ծնողներին,  մինչ այդ նրա կողքինց ոչ մի րոպե այն կողմ չգնացող բուժքուր Գոհարիկն էր։ Հետո երբ Արշակին տեղափոծեցին պալատ, Գոհարիկը դարձավ նրա մշտական խնամողն ու այստեղից ծնվեց մի սեր, որը հետո դարձավ երջանիկ ընտանիքի ստեղծման պատճառ։