Զորավար Անդրանիկի հուշարձանը. փաստեր և խորհրդանիշներ

Անդրանիկ Օզանյանի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Գրիգոր Լուսավորիչ տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։

Հուշարձանը ներկայացնում է զորավարին՝ նստած երկու ձիերի վրա: Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները։

Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև Ուջանում, Ոսկեվանում, Նավուրում, Գյումրիում, Արտենիում և Անգեղակոթում։