Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում Աբգարի կերպարը կերտող հայ դերասանը

Ժաքի Ներսեսյանը ծնվել է Սեն Էտյենում՝ Կեսարյաից տարհանված ընտանիքում։ Ծնողները հաստատվել են Հունաստանում, սակայն 1945-49 թվականներին՝ հունական քաղաքացիական պատերազմի պատճառով հասնում են Ֆրանսիա։

Ժաքին իր մանկության և պատանեկության տարիներին ամեն ամառ անցկացնում էր հայ բողոքականների ճամբարում: Դրա համար Ժաքին Անգլիայում ավարտում է աստվածաբանության ֆակուլտետը՝ պաստոր դառնալու համար և օծում է ստացել Սենտ-Էտիենում։ Նաև հասցրել է աշխատել է որպես պաստոր։


Տանը Ժաքին փոքր տարիքից շրջապատված է եղել լացով, դրա համար ցանկացել է իր ծնողներին, ընտանիքին ու շրջապատին մի փոքր ժպիտ պարգևել։ Ու հենց այս նպատակով էլ սկսել է բեմադրություններ ներկայացնել։ Դրանից հետո իր քաղաքի բնակիչները իրեն տեսնելով սկսում էին ծիծաղել և Ժաքին հասկանում է, որ այդ ամենը իր մոտ լավ է ստացվում։
Անգլիայում սովորելուց հետո վերադառնում է իր հայրենի քաղաք, որտեղ մոր խանութում շարունակում է ներկայացումներ բեմադրել։ Ապա սկսել է աշխատել ռադիոյում, այնուհետև հեռուստատեսությունում։ Այս ամենից հետո արդեն Ժաքին սկսում է կինոներում նկարահանվել։

Ժաքին կարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, աշխատել է աշխարհահռչակ ռեժիսորների հետ՝ Կլոդ Շաբրոլը, Անրի Վերնոյը, Լյուկ Բեսոնը։ Ժաքին խաղացել է նաև թատրոնում։ «Ռենեսանս» թատրոնում խաղացել է մեկ թատերաշրջան և շրջագայության է մեկնել «Վերջին կանչը» ներկայացմամբ։ 2009 թվականին «Սպլենդիդ» թատրոնում խաղացել է Ժոզիան Բալասկոյի «Բոլորը սիրում են Ջուլիետին» բեմադրության մեջ։