Այս տաղանդի աշխատանքները տարբերվում են բոլորից․ ո՞վ է իր արվեստով աշխարհը նվաճած հայ նկարիչը

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում 1976 թվականին։ Տիգրանը մեծացել է արվեստասեր ընտանիքում․ փոքր տարիքից զբաղվել է քանդակագործությամբ, հետո նկարչությամբ։ տարեկանում արդեն համոզում է ծնողներին և նրանք գնում են Տիգրանի առաջին յուղաներկերը։ Տղան այնքան տաղանդավոր է լինում, որ 10 տարեկանում ունենում է իր կյանքի առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։

1980-ականների վերջերին Տիգրանին պայծառատես էին համարում, քանի որ սկսել էր ստեղծել երկրաշարժ կոչվող կտավների շարքը։ Իսկ 1987 թվականին սկսում է նկարել բռունցքները վեր պարզած մարդկանց։

Տիգրանը մասնագիտական կրթություն ստացել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d’Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, իսկ 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան ։
Շվեցարիայում ուսումն ավարտելուց հետո Տիգրանը գնաց Աֆրիկա՝ նկարչություն դասավանդելու տեղի դպրոցներից մեկում։ Իսկ արդեն 2009 թվականից հաստատվեց Նյու Յորքում, որտեղ ունի իր սեփական արվեստանոցը։